Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Անուշ Բաբաջանյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 08.10.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
243989841 299682358236468 5501876584795035952 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Անուշ Բաբաջանյան

Մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է վավերագրող լուսանկարիչ Անուշ բաբաջանյանը:

1. Ժամանակի համառոտ պատմություն / A Brief History of Time

հեղ.՝ Սթիվեն Հոքինգ

Stephen Hawking Kimdir? Nasıl Bir Hayat Geçirdi, Neleri Başardı ve Bilime Neler Kattı? - Evrim Ağacı

Ժամանակի համառոտ պատմությունը նպատակ է հետապնդում հասարակ ըներցողին բացատրել տիեզերագիտության այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մեծ պայթյուն, սև խոռոչներ, լուսային կոն։ Դրա հիմնական նպատակն է տալ երևույթի նկարագիրը, բայց ի տարբերություն գիտական գրքերի՝ այն փորձում է բացատրել որոշ բարդ մաթեմատիկական հարցեր։

2. Լուսանկարչությունից հետո / After Photography

հեղ.՝ Ֆրեդ Ռիչին

After Photography: Ritchin, Fred: 9780393337730: Amazon.com: Books

Կրիտիկական խնդիրներով և երկիմաստ սահմաններով շրջապատված աշխարհում Ֆրեդ Ռիչինը պնդում է, որ ժամանակն է սկսել էներգետիկորեն ուսումնասիրել թվային նորարարությունների հնարավորությունները և դրանք օգտագործել՝ մեր արագ փոփոխվող աշխարհն ավելի լավ հասկանալու համար:

3. When Things Fall Apart

Հեղ.՝ Պեմա Չոդրոն

When Things Fall Apart • Hardcover Book

Ինչպես ապրել մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ կյանքը քայքայվում է, և ինչպես հաղթահարել հոգեկան ցավը. պատմում է բուդիստ ամերիկուհի Պեմա Չոդրոնը: Հիմնվելով իր ուսուցիչների՝ մեդիտացիայի լեգենդար վարպետների և տիբեթյան բուդդիզմի պրակտիկաների ուսմունքների վրա՝ հեղինակը տալիս է կոնկրետ առաջարկություններ, որոնք կարող են օգնել կյանքի ամենադժվար պահերին:

4. Daring Greatly

հեղ.՝ Բրեն Բրաուն

Reading, Thinking, and Daring Greatly - Imagination Soup

Daring Greatly-ում դոկտոր Բրաունը մարտահրավեր է նետում այն ամենին, ինչը մենք կարծում ենք, որ խոցելի է:Հիմնվելով 12 տարվա հետազոտությունների հեղինակը պնդում է, որ խոցելիությունը թուլությունը չէ, այլ քաջության, ներգրավվածության և իմաստալից կապի մեր հստակ ուղին:

5. Կարամազով եղբայրներ / Братья Карамазовы

Հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի

Karamazov Brothers 600x600 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

Ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վերջին վեպը, գրվել է երկու տարում՝ 1879-80 թթ. ընթացքում։ Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր այս գործը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չհաջողվեց նրան ավարտին հասցնել այդ մտահղացումը։ Վեպում հեղինակը քննության է առնում փիլիսոփայական հարցեր Աստծո, ազատության և խղճի մասին։ Այն համարվում է համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկը։

Անուշի սիրելի ֆիլմերն են․․․

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա