Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Անուշ Բաբաջանյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 08.10.2021ՍՊՈՐՏ
243989841 299682358236468 5501876584795035952 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Անուշ Բաբաջանյան

1. Форрест Гамп / Forrest Gump, 1994

ռեժ.՝ Ռոբերտ Զեմեկիս

Հուզիչ, բարի, լուսավոր, թածխոտ և անչափ նուրբ ֆիլմ: Ֆորեսթը մտավոր խնդիրներ ունեցող տղա է: Նրա միտքն ավելի պարզունակ է և ավելի դանդաղ է աշխատում, քան սովորական մարդկանցը: Փոխարենը նրա սիրտն ու հոգին են ավելի մեծ, բարի, սիրելու և նվիրվելու ունակ: Ֆորեսթն աշխարհն ավելի մաքուր ու սիրուն է տեսնում: Նա սիրահարվում է, ամեն բան անում սիրելիին աշխարհից պաշտպանելու, փրկելու և երջանկացնելու համար: Սակայն արդյո՞ք այս աշխարհում տեղ ունեն Ֆորեսթները, արդյո՞ք նրանք կարող են ապրել մեր կողքին, արդյո՞ք աշխարհի դաժանությունը չի կոտրի նրանց փխրուն սիրտը:

2. Վերադարձ ավետյաց երկիր, 1991

ռեժ.՝ Հարություն Խաչատրյան 

Ֆիլմի հերոսները, բռնությունից փախչելով, եկել են Հայաստանի հյուսիսային գյուղերից մեկը, ուր մինչ այդ ապրել են ադրբեջանցիներ։ Նոր տեղում նրանք հող են մշակում, երեխա ունենում՝ արարելով այս աշխարհն ու իրենք իրենց:

3. Красота по-американски /American Beauty, 1999

ռեժ.՝ Սեմ Մենդես

Լաստերը 40 տարեկան է, նա հոգնել է կնոջ հիստերիաներից, դեռահաս դստեր մեղադրանքներից  ու անարգանքներից, ձանձրալի աշխատանքից և իր աննպատակ գոյությունից: Ինչպես տեսնում եք, նրա կյանքում բոլոր նախապայմանները ստեղծվել են, որ բեմահարթակ դուրս գա «ճակատագրական կինը»: Եվ ահա հայտնվում է Անժելան՝ շիկարեր դպրոցական աղջիկը, որը 40-ը բոլորած տղամարդու աչքերում իսկական աստվածուհի է: Լաստերը նոր կյանք է սկսում. սակայն դա նրան միայն թվում է…

4. Frida, 2002

ռեժ.՝ Ջուլի Տիմոր

Ֆիլմը պատմում է 20-րդ դարի ամենագեղեցիկ և տրագիկ պատմություններից մեկի՝ լեգենդար մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի անցած ուղու ու դրամատիկ հանգուցալուծումներով սիրային պատմության, մայրանալու տենչերի և ճակատագրի բազում հարվածների, պայքարելու, չհանձնվելու, մինչև վերջին շունչը սիրելու մասին: Նա 20 տարեկան էր, երբ դարձավ հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերայի կինը: Ռիվերան, չնայած Ֆրիդայի հանդեպ անսահման սիրուն, չէր դադարում նրան դավաճանել: Ֆրիդան խելագարվում էր ամուսնու ու նկարելու համար: Նա նկարում էր իր սեփական իրականությունը՝ վառ ու միևնույն ժամանակ մռայլ գույների մեջ՝ մարդկանց փոխանցելով իր ներաշխարհի ողջ տխրությունն ու ցավը: Նա ցանկանում էր մայրանալ, բայց նրա փորձերը դատապարտված էին անհաջողության: Վերջիվերոջո, նա համակերպվում է, այն մտքի հետ, որ երբևիցե մայր չի դառնա: Մյուս կողմից էլ առողջական զանազան խնդիրները նրան գամում են անկողնուն…

5. Fight Club, 1999

ռեժ.՝ Դեյվիդ Ֆինչեր

Ֆիլմի հիմքում է գրող Չակ Պալանիկի 1996 թ. համանուն ստեղծագործությունը:
Գլխավոր հերոսը Թայլերն է. նա տառապում է անքնությունից և ապրում է իր կյանքի ամենամռայլ և դեպրեսիվ շրջանը: Թայլերն օճառների վաճառքով է զբաղում և համոզված է, որ կատարելագործվելը հարիր է թույլ և անօգնական մարդկանց, իսկ ուժեղ մարդիկ գնում են դեպի ինքնաքայքայում: Թայլերը և պատմողը, ում մարմնավորել է Նորթոնը, միասին հիմնում են «Մարտական ակումբ», որտեղ տղամարդիկ ամեն օր զբաղվում են ինքնախարազանմամբ և կործանմամբ: Ֆիլմի գրավչությունը, սակայն, վերջում սպասվող անկանխատեսելի ավարտն է:

 

 

 

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա