Logo

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 14.05.2021ՄՇԱԿՈՒՅԹ
քոչարյան անուշ - 5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք գրող, լրագրող և պրոդյուսեր Անուշ Քոչարյանին՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

Անուշ Քոչարյանի սիրելի գրքերն են.

1. Անկումը

Հեղ.՝ Ալբեր Կամյու

67742319 2245084335541218 2303913954717466624 n - 5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ալբեր Կամյուի փիլիսոփայական վիպակը, որն առաջին անգամ տպագրվել է 1956 թվականին հանդիսանում է Կամյուի վերջին ավարտուն գիրքը։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսական ժառանգության յուրօրինակ համառոտագրությունն է, ուր, ասես ոսպնյակում, ի մի են բերված ստեղծագործական գրեթե բոլոր մոտիվները։ Իր հերոսի ինքնախոստովանությամբ՝ Կամյուն տվել է ժամանակակից մարդու ներաշխարհի ամբողջական և ուրույն մի համայնապատկեր, որը, կարելի է ասել, բնութագրական է դարաշրջանի իմաստով։ Վիպակի հիմնախնդիրը համատարած անկման պատմությունը կերտելն է, որում բացահայտված են ստի, կեղծիքի, փարիսեցիության, աբսուրդի (իր բոլոր դրսևորումներով), մարդկային հարաբերությունների ենթագիտակցական այլասերման, օտարման, խորթացման հոգևոր, հոգեբանական, սոցիալական և բարոյական հիմքերը։

 

2. Վարպետը և Մարգարիտան

Հեղ.՝ Միխայիլ Բուլգակով

default - 5 ֆիլմ+5 գիրք. Դավիթ Բաբախանյան

Համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, խորհրդավոր, միստիկ, հզոր, աներևակայելի հորինվածքով և հանճարեղ կառուցվածքով: Միխայիլ Բուլգակովի այս վեպը գրվել է 1929-1940 թթ. ընթացքում և գրողի կենդանության օրոք չի հրատարակվել:
Վեպում զարգանում են 2 սյուժետային գծեր. մեկը պատմում է 20-րդ դարի առաջին տասնամյակների Մոսկվայի, մյուսը՝ Քրիստոսի հայտնության 30-ականների երուսաղեմյան դեպքերի մասին: Վեպի երկու սյուժետային գծերը որքան էլ կապ չունեն իրար հետ, նույնքան էլ կապված են՝ կազմելով մեկ ամբողջականություն, մեկ ասելիք: Պարտադիր ընթերցելու և վերընթերցելու վեպ:
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան

 

3.  Չարի ծաղիկներ

Հեղ.՝ Շառլ Բոդլեր

31511076 1903470966352223 5636310665149808640 n - 5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

«Չարի ծաղիկները» Բոդլերի լավագույն գեղարվեստական նվաճումն է։ Բանաստեղծը ժողովածուի վրա աշխատել է գրեթե ողջ կյանքում։

Բոդլերը բազմիցս նշել է, որ «Չարի ծաղիկները» ոչ թե առանձին բանաստեղծությունների հավաքածու է, այլ գաղափարախոսական-գեղարվեստական մի ամբողջ կառույց, որտեղ յուրաքանչյուր բանաստեղծություն իր տեղն ունի: Ժողովածուն սկսվում է ընթերցողի նախերգանքից, որից պարզ երևում է, որ հեղինակը ձգտում էր հետևել Դանթեի «Դժոխքին»։ «Չարի գույները» առաջին հրատարակությունը, որն իր մեջ ներառում է այդ նախերգանքը և 100 բանաստեղծությունները, որոշ իմաստով կրկնում է «Աստվածային կատակերգության» կառուցվածքը, որը բաղկացած է նախերգանքից եւ 99 երգերից:

 

4․ Կեցության անտանելի թեթևությունը

հեղ.՝ Միլան Կունդերա 
default - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան
Հեղինակը ազգությամբ չեխ գրող, հրապարակախոս՝ Միլան Կունդերան է: Վեպը գրվել է 1982 թ․-ին և այն ներկայացնում է 20-րդ դարի երկրորդ կեսին Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, ԽՍՀՄ զորքերի մուտքը Չեխոսլովակիա և չեխ ժողովրդի արձագանքն այս իրադարձություններին։ Վեպում մեծ ուշադրություն է դարձվում անհատի և հասարակության միջև եղած բարոյագիտական ողջ հակասություններին՝ այն հասցնելով իրական ողբերգության: Խորհրդային զորքերի մուտքը Չեխոսլովակիա և հասարակության արձագանքը այդ դեպքերին հեղինակը հրաշալիորեն ներկայացնում է մեկ անհատի միջոցով: Վեպը հագեցած է հերոսների կյանքն արտահայտող ինտիմ մանրամասներով, որտեղ բնութագրում է կեցության անտանելի թեթևությունը։

5. Ալիսը հրաշքների աշխարհում

հեղ.՝ Լուիս Քերոլ

978 9939 68 245 7.b - Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [մանկապատանեկան գրականություն]
Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին:
Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը:

Անուշ Քոչարյանի սիրելի ֆիլմերն են…

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա