Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Կիրակոսյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 20.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
70593316 2594936770552587 7671283238194642944 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Կիրակոսյան

Մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը:

1․ Կեցության անտանելի թեթևությունը

հեղ.՝ Միլան Կունդերա
default - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան
Հեղինակը ազգությամբ չեխ գրող, հրապարակախոս Միլան Կունդերան է: Վեպը գրվել է 1982 թ․-ին և ներկայացնում է 20-րդ դարի երկրորդ կեսին Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես ԽՍՀՄ զորքերի մուտքը Չեխոսլովակիա և չեխ ժողովրդի արձագանքն այս իրադարձություններին։ Վեպում մեծ ուշադրություն է դարձվում անհատի և հասարակության միջև եղած բարոյագիտական ողջ հակասություններին՝ այն հասցնելով իրական ողբերգության: Խորհրդային զորքերի մուտքը Չեխոսլովակիա և հասարակության արձագանքը այդ դեպքերին հեղինակը հրաշալիորեն ներկայացնում է մեկ անհատի միջոցով: Վեպը հագեցած է հերոսների կյանքն արտահայտող ինտիմ մանրամասներով, որտեղ բնութագրում է կեցության անտանելի թեթևությունը։

2. Մալդորորի երգերը

հեղ.՝ Լոտրեամոն 
И. Дюкасс [Лотреамон] «Песни Мальдорора. Стихотворения. Лотреамон после Лотреамона», Москва, 1997
Տարօրինակ և հետաքրքրաշարժ, որտեղ բանաստեղծությունները փոխարինվում են ռիթմիկ արձակով, որը պատկերում է մռայլ աշխարհը՝ բնակեցված դիվային կերպարներով: Քնարական հերոսի մենախոսություններին բնորոշ է նիհիլիզմն ու սև հումորը: Կյանքի օրոք հեղինակն այդպես էլ չկարողացավ ստեղծագործությունը հրապարակել։ Ձեռագիրը հայտնաբերվել է հեղինակի մահվանից մի քանի տարի անց՝ հրատարակչության խմբագրի մոտ, որը հրաժարվել է այն տպագրել:

3. Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները

հեղ.՝ Ֆեոդոր Դոստոևսկի
Село Степанчиково и его обитатели

«Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» վիպակի վրա Դոստոևսկին աշխատել է 2 տարի։ 1989 թվականին այն տպագրվել է «Հայրենական նոթերում»։ Արդեն 1860 թվականին առանց փոփոխությունների վիպակը տպագրվել է որպես առանձին գիրք։

Ֆեոդոր Դոստոևսկու այս աշխատանքի սկսելու պահը համընկնում է նրա Սիբիրում ապրելու հետ, սակայն նա գրում էր երկար դադարներով, քանի որ աշխատում էր ուրիշ՝ «Քեռու երազը» վիպակի վրա։

Ժամանակակիցների համար Ստեպանչիկովո գյուղը լավ տպավորոթյուն չթողեց։ Սակայն Դոստոևսկու մահից հետո վիպակը դարձավ շատ հայտնի, իսկ Ֆոմա Ֆոմիչ Օպիսկինի անունը դարձավ հասարակ։

4. Camera Lucida

հեղ.՝ Ռոլան Բարթ

Ролан Барт. Camera lucida. Комментарий к фотографии

Camera Lucida-ն էսսե է, որը հրատարակվել է 1980 թվականին: Ռոլան Բարթի ստեղծագործությունը լուսանկարչության տեսության մասին է: Միևնույն ժամանակ Camera Lucida-ն լուսանկարչության ուսումնասիրություն է և ինքնակենսագրություն, որտեղ հատուկ տեղ է հատկացված Բարթի հանգուցյալ մոր հիշատակին: Էսսեում հեղինակը ուսումնասիրում է լուսանկարչության առանձնահատկությունները և դրա գեղարվեստական ​​լեզվի առանձնահատկությունը:

5. Хагакурэ. Сокрытое в листве. Кодекс чести Самурая

հեղ.՝ Ցունետոմո Յամամոտո

Хагакурэ. Сокрытое в листве. Кодекс чести Самурая | Цунэтомо Ямамото #1

Հագակուրեն բուշիդոյի մասին ամենահեղինակավոր տրակտատն է՝ սամուրայի պատվո ծածկագիրը: Լեզվի մաքրությունն ու հստակությունը, մտքի խորությունը և զգացմունքների առավելագույն անկեղծությունը բնութագրում են Յամամոտո Ցունետոմոյի աշխատանքը՝ մեծ սամուրայ, ով փորձել է իր ձևով պատասխանել հարցին. «Ինչպե՞ս ենք մենք ապրում, ինչպե՞ս ենք մահանում»:

Արամի սիրելի ֆիլմերն են․․․

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա