Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Էմ Կալմուխյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 27.08.2021Ռեժիսորներ
BeautyPlus 20200730235209231 save - 5 գիրք + 5 ֆիլմ. Էմ Կալմուխյան

1. Interstellar, 2014

ռեժ.՝ Քրիստոֆեր Նոլան

Անգլիացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմն է՝ նկարահանված իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սյուժետի և ամերիկացի ֆիզիկոս և աստրոնոմ՝ Քիփ Թորնի գիտական աշխատությունների հիման վրա։ Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված տարածաժամանակի թունելը, որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճեն հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով։

2. Shutter Island, 2009

Ամերիկացի դետեկտիվները մեկնում են Մասաչուսեթս նահանգ, որ հետաքննեն մի խելագար հիվանդ կնոջ անհետացման դեպքը: Կինը տարօրինակորեն անհետացել է, և միայն դետեկտիվ Թեդի Դենիելսը կարող է այս խնդրին լուծում տալ: Հետաքննության արդյունքում դետեկտիվները, սակայն, շատ դժվարությունների առջև կկանգնեն և ստիպված կլինեն պայքարել «չար ուժերի» դեմ:

3. Fight Club, 1999

ռեժ.՝ Դեյվիդ Ֆինչեր

Ֆիլմի հիմքում է գրող Չակ Պալանիկի 1996 թ. համանուն ստեղծագործությունը:
Գլխավոր հերոսը Թայլերն է. նա տառապում է անքնությունից և ապրում է իր կյանքի ամենամռայլ և դեպրեսիվ շրջանը: Թայլերն օճառների վաճառքով է զբաղում և համոզված է, որ կատարելագործվելը հարիր է թույլ և անօգնական մարդկանց, իսկ ուժեղ մարդիկ գնում են դեպի ինքնաքայքայում: Թայլերը և պատմողը, ում մարմնավորել է Նորթոնը, միասին հիմնում են «Մարտական ակումբ», որտեղ տղամարդիկ ամեն օր զբաղվում են ինքնախարազանմամբ և կործանմամբ: Ֆիլմի գրավչությունը, սակայն, վերջում սպասվող անկանխատեսելի ավարտն է:

4. Once Upon a Time in America. 1983

ռեժ.՝ Սերջիո Լեոնե

Լեգենդար ֆիլմ, որը պատմում է 1920-30-ականներին Նյույորքյան հրեական թաղամասում մեծացած մի խումբ հանցագործ-հեղինակությունների մասին:
Նյու Յորքում 20-ականները ջազի և մեծ երազանքների դարաշրջան էր: Հենց այդ շրջանում քաղաքի ետնախորշերում հանդիպում են մի քանի տղա: Բոլոր մրցակիցներին ճանապարհից հեռացնելով, հարստանալու հաստատ որոշմամբ, դավաճաններին անխնա պատժելով՝ նրանք կարողանում դառնալ հեղինակություն հանցագործների մեջ և հարսատանալ: Տղաները միմյանց երդում էին տվել. միշտ պաշտպանել իրար և ընկերությունը վեր դասել ամեն ինչից: Բայց այն, ինչ մեկ անգամ տեղի ունեցավ Ամերիկայում, հավերժ փոխեց նրանց երդումներն ու ճակատագրերը…

5. Snatch, 2000

Գլխավոր հերոս Ֆրենկին պետք է թանկարժեք քար տեղափոխի Անգլիայից ԱՄՆ: Պլանից շեղումները հանգեցնում են նրան, որ Ֆրենկին այժմ լուրջ անախորժություններ ունի: «Վատ տղաները» անում են ամեն բան, որ շահեն այս իրավիճակից, իսկ Ֆրենկին չգիտի՝ ինչպես դուրս գալ այս ծուղակից:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա