Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Հովհաննես Հովակիմյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 06.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
232425834 826934258184315 5534307215287006978 n 2 - 5 գիրք + 5 ֆիլմ. Հովհաննես Հովակիմյան

Մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է երիտասարդ գրող Հովհաննես Հովակիմյանը:

1. Ձեռքդ ետ տար ցավի վրայից

հեղ.՝ Վանո Սիրադեղյան

Ձեռքդ ետ տար ցավի վրայից by Vano Siradeghyan

Ժողովածուն ամփոփում է տաղանդավոր արձակագրի 1977-1987 թթ. տարբեր ժանրերի (պատմվածք, վիպակ, էսսե) ստեղծագործությունները։

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս- մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը, և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»:

2. Ծառերը

հեղ.՝ Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է - Պանորամա | Հայաստանի նորություններ

Լա’վը չես, խեղճ ես, լավը չես, զավա’կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա’վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել – ասում է, չարությունից պայթում էր, որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում – իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ` գովում ու ծիծաղում է` իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս:

Իմ հեր ու քո պապ Իշխան խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր… բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:

Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս… Ասում են խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է…

3. Это я Эдичка

հեղ.՝ Էդուարդ Լիմոնով

ReadList | Kult-life

«Это я Эдичка» -ն (1979 թ.) Էդուարդ Լիմոնովի ամենահայտնի ստեղծագործությունն է և ռուսերեն գրված ամենասկանդալային վեպը: Ոչ ոքի դեռ չի հաջողվել գերազանցել նրան՝ գրական կատարման անկեղծության և մաքրության բարձր աստիճանով: Վեպի հիմնական թեմաներն են սիրո ողբերգությունը, էրոտիկ փորձառությունները (հետերոսեքսուալ և նույնասեռական): Մինչև 18 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում կարդալ:

4. Մոսկվա-Պետուշկի

հեղ.՝ Վենեդիկտ Երոֆեև

Москва — Петушки — Википедия

Պոեմի քնարական հերոսը ինտելեկտուալ ալկոհոլիկ Վենյա (Վենիչկա) Էրոֆեևն է, որը գնացքով ուղևորվում է 126 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհով Մոսկվայից դեպի Պետուշկի` իր սիրուհու և երեխայի մոտ:  Ուղևորության նպատակը Պետուշկին է, որը պատմողը ներկայացնում է որպես ուտոպիական վայր…

5. Վերջին փորձությունը

հեղ.՝ Նիկոս Կազանձակիս
1701658597 960x1407 - 5 արգելված գրքեր, որ կարող եք կարդալ հայերենով
Առաջին բնագրային հրատարակությամբ 1955 –ին լույս տեսած «Վերջին փորձությունը», որ գլուխգործոցի համարում ունի, հույն խոշորագույն գրող Նիկոս Կազանձակիսի ամենաճանաչված վեպերից է: Հիսուս Քրիստոսի ավետարանական կյանքի այս վիճահարույց մեկնությունը ինչպես դրվատանքի, այնպես էլ դատապարտման առարկա է դարձել: Գրքի արգելումը Վատիկանի կողմից և Մարտին Սկորսեզեի նույնքան վիճահարույց կինոտարբերակը (1988) վեպին վերջնականապես համաշխարհային համբավ բերեցին:

Հովհաննեսի սիրելի ֆիլմերն են․․․

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա