Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Լուսանե Ջալալյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 03.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
238741937 1237503806720582 466494146911964207 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Լուսանե Ջալալյան

Մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է բանաստեղծուհի Լուսանե Ջալալյանը:

1․ Կեցության անտանելի թեթևությունը

հեղ.՝ Միլան Կունդերա
default - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան
Հեղինակը ազգությամբ չեխ գրող, հրապարակախոս Միլան Կունդերան է: Վեպը գրվել է 1982 թ․-ին և ներկայացնում է 20-րդ դարի երկրորդ կեսին Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես ԽՍՀՄ զորքերի մուտքը Չեխոսլովակիա և չեխ ժողովրդի արձագանքն այս իրադարձություններին։ Վեպում մեծ ուշադրություն է դարձվում անհատի և հասարակության միջև եղած բարոյագիտական ողջ հակասություններին՝ այն հասցնելով իրական ողբերգության: Խորհրդային զորքերի մուտքը Չեխոսլովակիա և հասարակության արձագանքը այդ դեպքերին հեղինակը հրաշալիորեն ներկայացնում է մեկ անհատի միջոցով: Վեպը հագեցած է հերոսների կյանքն արտահայտող ինտիմ մանրամասներով, որտեղ բնութագրում է կեցության անտանելի թեթևությունը։

2. Կարամազով եղբայրներ

Հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի

Karamazov Brothers 600x600 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

Ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վերջին վեպը, գրվել է երկու տարում՝ 1879-80 թթ. ընթացքում։ Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր այս գործը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չհաջողվեց նրան ավարտին հասցնել այդ մտահղացումը։ Վեպում հեղինակը քննության է առնում փիլիսոփայական հարցեր Աստծո, ազատության և խղճի մասին։ Այն համարվում է համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկը։

3. Ձեռքդ ետ տար ցավի վրայից

հեղ.՝ Վանո Սիրադեղյան

Ձեռքդ ետ տար ցավի վրայից by Vano Siradeghyan

Ժողովածուն ամփոփում է տաղանդավոր արձակագրի 1977-1987 թթ. տարբեր ժանրերի (պատմվածք, վիպակ, էսսե) ստեղծագործությունները։

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս- մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը, և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»:

4. Մայրիկ, ես սիրում եմ քեզ

Հեղ.՝  Ուիլյամ Սարոյան

Mama I Love you 960x1521 - 5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

Ուիլյամ Սարոյանի լավագույն գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վիպակը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

5. Հին աստվածները

հեղ.՝ Լևոն Շանթ

1262 14240 1 - Շանթի Հին աստվածները...

Շանթի գլուխգործոցը՝ «Հին աստվածները» աշխարհիկի ու հոգևորի հավերժական պայքարի մասին է, գուցե դա է պատճառը, որ այն իր արդիականությունը չի կորցրել մինչ օրս: Տասնյակ բեմականացումների հետ մեկտեղ այդ դրաման իր շուրջը բուռն քննարկումներ, մինչև անգամ քննադատություններ է առաջացրել: «Հին աստվածները» դրամաում Շանթը ներկայանում է, որպես առանձնահատուկ սիմվոլիստ՝ ներկայացնելով պատմությունը զուգահեռ զարգացող երկու՝ իրական և երևակայական ուղություններով, Շանթը ստեղծել է սիմվոլիկ կերպարների մի եռյակ՝ Քողավորը, Սպիտակավորը, ճգնավորը: Քողավորը Սեդայի այլաբանական կերպարն էր, այն աբեղայի աշխարհիկ զգացմունքի՝ սիրո սիմվոլն է:

Լուսանեի սիրելի ֆիլմերն են․․․

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա