Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Լուսանե Ջալալյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 03.09.2021Ռեժիսորներ
238741937 1237503806720582 466494146911964207 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Լուսանե Ջալալյան

1. Black Mirror, 2011

ռեժ.՝ Օուեն Հարիս, Կարլ Տիբեթս ևն

Իսկ ինչո՞ւ «Սև հայելի»… այն հեռուստացույցների, համակարգիչների, սմարթֆոնների էկրանն է, երբ դրանք անջատված են:

Հեռուստասերիալն անդրադառնում է ապագային սպառնացող խնդիրներին: Ո՞ւր են տանում աշխարհը նորագույն տեխնոլոգիաներն ու դրանց զարգացումը. մասնագետների մի մասը կարծում է, որ տեխնոլոգիական գերհագեցվածությունը միայն դրական ազդեցություն ունի, մյուս մասն էլ վստահ է, որ այն կործանարար է մարդկության համար: Իսկ դուք, դուք ի՞նչ եք կարծում:

2. Նռան գույնը, 1968

ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով

Սերգեյ Փարաջանով — Նռան գույնը (Цвет граната, The colour of pomegranates) | Կինոմանիա

Ֆիլմը նվիրված է բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովային, որը ստեղծագործում էր հայերենով, վրացերենով և ադրբեջաներենով: Այս գործով վարպետ Փարաջանովը փորձ է արել բացահայտել և ցույց տալ աշուղի  ներաշխարհը: Ռեժիսորը պատմել է նաև Սայաթ-Նովայի սիրո պատմությունը, «խոսել» կրոնի հանդեպ վերաբերմունքի և ազգի հանդեպ ունեցած անսահման մեծ սիրո մասին:

Այս գործը վարպետի այցեքարտերից մեկն է, և սկզբից այն «Սայաթ-Նովա» է կոչվել: Ավելի ուշ ռեժիսորը ստիպված է եղել անվանափոխել այն և վերամոնտաժել ամբողջ ֆիլմը:

3. Vivre sa vie: Film en douze tableaux, 1962

ռեժ.՝ Ժան Լյուկ Գոդար

Գոդարի հաջորդ շքեղ կինոնկարը 1962 թ. «Ապրել իր կյանքով» ֆիլմն է, որի գլխավոր դերում է վարպետի միակ և անկրկնելի մուսան՝ Աննան:

Կին, որ փնտրում է իր տեղը տղամարդկանց աշխարհում:
Այս ֆիլմը բաղկացած է 12 մասից, և դրանցից յուրաքանչյուրը տեղի է ունենում սրճարանում, ձայնասկավառակների խանութում, փողոցում, ոստիկանատանը և այլուր:
Նանա անունով մի գեղեցիկ աղջիկ եկել է գյուղից, որ գրավի սիրո քաղաքը՝ Փարիզը: Ճակատագրի հետ կատակներ չեն անում. նա կամ քեզ սիրում է, կամ էլ դու նրա աչքի փուշն ես: Նանայի կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես նա միշտ երազել է:
Այստեղ ռեժիսորը խոսում է կանացի դրամայի մասին, պատմում նրա տրագիկ ու մինչև սրտի խորքը հուզող պատմությունը:

4. Bom yeoreum gaeul gyeoul geurigo bom. 2003

ռեժ.՝ Կիմ Կի Դուկ

Լեռնային խաղաղ վայրում, որտեղ կյանքը ենթարկվում է բնության ռիթմին, լճի մակերեսին գտնվում է պագոդան։ Նրա բնակիչներն են ծեր վանական բժիշկը և նրա երիտասարդ սանը։ Թեև Բարձրագույն Ճշմարտությունից ծերունուն բաժանում է միայն մահկանացու շերտը, սակայն նա ի զորու չէ կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես ոչ ոք չի կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Այդպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն։

5. Последняя сказка Риты, 2012

ռեժ.՝Ռենատա Լիտվինովա

Ֆիլմն ունի երեք գլխավոր հերոսուհի, որոնք կապված են մեկը մյուսի հետ նույն հոգեվիճակով: Նրանցից յուրաքանչյուրն անընդմեջ մտածում է սիրո, մահվան և երջանկության մասին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա