Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:
Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է երիտասարդ գրող Լուսին Աթաբեկյանը:
Հեղ.՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր
Ամերիկացի գրող Ջերոմ Դ. Սելինջերի վիպակը առաջին անգամ հրատարակվել է 1965 թվականի հունիսի 19-ին՝ “The New Yorker” ամսագրում և այդ ժամանակվանից ի վեր այլևս չի վերահրատարակվել: «1924 թվականի Հեփվորթի 16»-ը հեղինակի վերջին հրատարակված գործն է:
Ստեղծագործությունը ներկայացնում է Սիմոր Գլասի՝ Գլասսների ընտանիքի ավագ որդու, Սելինջերի բազմաթիվ ստեղծագործությունների «կերպարների նամակը»։ 7-ամյա Սիմորը և նրա 5-ամյա եղբայրը՝ Բադին, գտնվում են ամառային ճամբարում, և Սիմորը շատ ծավալուն նամակ է գրում իր ծնողներին…
Հեղ.՝ Մարսել Պրուստ
Գրքում ներկայացված են մի շարք վեպեր, որոնք հանդես են գալիս մեկ ընդհանուր վերնագրի տակ` «Կորուսյալ ժամանակի որոնումներում»: Հեղինակը վկայում է, որ վեպերի այս մեծ շարքը մտացածին չէ, քանի որ հոգու արտահայտումն է: Այս ստեղծագործության առաջին մասը գրվել է 1907 թվականին: 15 տարի Պրուստն ապրում է իր նոր տանը, ուր տեղափոխվել էր 1906 թ. վերջին։ Այս ընթացքում անհընդհատ փոփոխություններ է անում իր ստեղծագործության մեջ, որը կենդանացնում է չորս սերունդ ներկայացնող ավելի քան 200 գրական անձանց։
Հեղ.՝ Թոմաս Ման
1947թ. լույս տեսած «Դոկտոր Ֆաուստը» գերմանական՝ «միջնադարից եկող լեգենդի» հերթական մշակումը չէ:
Թոմաս Մանն այս անգամ փորձ է արել բացահայտելու ազգային ոգի կոչվող երևույթի այնպիսի կողմեր, որոնք հատկապես ժամանակակից աշխարհում դրսևորվել կարող են նաև իբրև ավերում տենչացող քաղաքականություն: Որքանով որ գեղարվեստական հնարանք է կոմպոզիտոր Ադրիան Լևերքյունի կերպարը, նույնքան էլ իրական է երկու համաշխարհային պատերազմների կիզակետում «մոլեգնող»՝ իր ողբերգական Գերմանիան:
Հեղ.՝ Յասունարի Կավաբատա
«Ձնե երկիր» վեպի հեղինակ ճապոնացի գրող Յասունարի Կավաբատան արժանացել է Նոբելյան մրցանակի նաև իր այս ստեղծագործության համար։ Հեղինակի գլուխգործոց համարվող գիրքը պատմում է Տոկիոյից դիլետանտի և գավառացի գեյշայի սիրո մասին։ Գործողությունները տեղի են ունենում Ճապոնիայի հյուսիսային քաղաքներից մեկում գեղատեսիլ գարնանային բնության ֆոնին։
Հեղ.՝ Լը Կլեզիո
Ստեղծագործության հեղինակը ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Լը Կլեզիոն է: Գիրքը հեղինակի առաջին հրատարակված գործերից է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո