Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Լուսին Աթաբեկյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 16.07.2021Ռեժիսորներ
9eb7e00b 0acd 478c 819f e4b87d049194 - 5 գիրք + 5 ֆիլմ. Լուսին Աթաբեկյան

1. Ամադեուս / Amadeus (1984)

ռեժ.՝ Միլոշ Ֆորման

18-րդ դար: Անտոնիո Սալիերի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ: Սալիերին հայտնի էր և տաղանդավոր և չէր կարող համակերպվել նոր տաղանդաշատ մեկի ի հայտ գալու հետ: Մոցարտը լուրջ վտանգ էր ներկայացնում Սալիերիի համար: Միևնույն ասպարեզում չեն լինում երկու հսկա. այդ իսկ պատճառով Սալիերին դավեր է նյութում Ամադեուսի դեմ…
1985 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն կոստյումներ», «Լավագույն ձայն», «Լավագույն գրիմ անվանակարգերում», իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Մյուրեյ Աբրահամը:

2. Սև ու սպիտակ սեքս / Black & White & Sex, (2012)

Ռեժ.՝ Ջոն Վինթեր

Մարմնավաճառ, սեքսուալ և գայթակղիչ Էնջին մտադիր է ռեկորդ սահմանել սեռական բացահայտումներում՝ քայլ առ քայլ ինքն իրեն բացելով հարցազրույց վերցնողի առջև և անգամ «սադրելով» նրան: Երբեմն չափազանց անկեղծ, երբեմն քնքուշ և միշտ սեքսուալ հերոսուհին նրան կուլիսների ետև է տանում…

3. Վեներան մորթիներով/ La Vénus à la fourrure, (2013)

Ռեժ.՝ Ռոման Պոլանսկի

Տոման պետք է բեմադրի «Վեներան մորթիներով» ստեղծագործությունը: Նա ամբողջ օրն ընդունել և ճանապարհել է դերասանուհիներին: Տոման հիասթափված է, քանի որ չի գտել այդ դերին համապատասխան ոչ ոքի, սակայն ի զարմանս իրեն՝ հայտնվում է նա, ում ռեժիսորն այդքան փնտրել է: Այս կինն իսկական հրեշտակ է և միևնույն ժամանակ՝ իսկական սատանա, և նա կխենթացնի Տոմային:

4. Սոլյարիս / Солярис, (1972)

Ռեժ.՝ Անդրեյ Տարկովսկի

Ստանիսլավ Լեմի 1961 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված և «Ոսկե արմավենու» դափնեկիր այս ֆիլմը հոգեբան Քրիս Քելվինի մասին է, որը բնակություն է հաստատում տարօրինակ և առեղծվածային Սոլյարիս մոլորակի վրա: Քրիսը միակ մարդը չէ, որ Սոլյարիսում է բնակվում, սակայն նրանք, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ այնտեղ են, խելագարվել են: Ժամանակ անց Քրիսի մոտ տարօրինակ շեղումներ են նկատվում. նա էլ է քիչ-քիչ խելագարվում:

5.  Դոգվիլ / Dogville, (2003)

Ռեժ.՝ Լարս ֆոն Թրիյեր 

Նիքոլ Քիդմանը մարմնավորում է մի կնոջ, որ փախչելով «վատ տղաներից» իր փրկությունը գտնում է առաջին հայացքից բարյացկամ ու հյուրընկալ թվացող մարդկանց մեջ Դոգվիլում, որոնք հետագայում ապացուցում են «Վախեցի’ր մարմանդ գետից» պնդման իրավացիությունը՝ վերածելով հերոսուհուն վրիժառու սրիկայի:Կինո, որ Լարսի բոլոր ֆիլմերի պես ցնցում է յուրահատկությամբ ու հեղինակային ձեռագրի ակնհայտ տեսանելիությամբ ու միանգամից ճանաչելի դառնում:

Բոնուս. Հասարակ ձևականություն / Una pura formalità, (1993)

Ռեժ.՝ Ջուզեպպե Տորնատորե

Երբ մի քանի տաղանդավորներ միավորում են իրենց ուժերը մեկ ֆիլմում, ստացվում է «Հասարակ ձևականության» պես հանճարեղ կինոնկար:

Օնոֆը չի գիտակցում, թե ինչ է կատարվում. նա միայն աղոտ հիշում է, որ նախորդ գիշեր ինչ-որ բան է տեղի ունեցել, և այժմ նրա կյանքն այլևս առաջվանը չի լինի: Նրան ձերբակալել են, բայց նա տեղյակ չէ, թե ինչում է թերացել, և որն է իր մեղքը:
Ֆիլմը նոմինացվել է «Ոսկե արմավենու», բայց այդպես էլ դրան չի արժանացել: Այնուամենայնիվ սա համարվում է ռեժիսորի ամենաստացված գործերից մեկը:
1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա