Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 23.07.2021Ռեժիսորներ
Image scaled - 5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

1. The Matrix (1999)

ռեժ.՝ Լիլի Վաչովսկ, Լանա Վաչովսկի

Ֆիլմում ներկայացվում է ապագան, որտեղ այն իրականությունը, որ մարդկանց մեծամասնության մոտ է, իրականություն չէ:

Գլխավոր հերոսը Թոմաս Անդերսոնն է, ում կյանքը բաժանված է 2 մասի, ցերեկը նա սովորական աշխատակից է, իսկ գիշերը նա աշխատում է որպես  Նեո անունով հաքեր, և ցանցում չկա մի հատված, որտեղ նա չկարողանա մուտք գործել:

Եվ մի օր նա իմանում է սարսափելի ճշմարտությունը. այն ամենը, ինչ նրան շրջապատում է, պատրանք է՝ Մատրիցա, իսկ մարդիկ միայն հանդիսանում են արհեստական բանականության աղբյուր: Շուտով պարզվում է, որ միայն Նեոն է ի վիճակի այդ սարսափելի աշխարհում հասնելու հաղթանակի…

2. Interstellar (2014)

ռեժ.՝ Քրիստոֆեր Նոլան

Անգլիացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմն է՝ նկարահանված իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սյուժետի և ամերիկացի ֆիզիկոս և աստրոնոմ՝ Քիփ Թորնի գիտական աշխատությունների հիման վրա։ Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված տարածաժամանակի թունելը, որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճեն հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով։

3. The Big Short (2015)

ռեժ.՝ Ադամ Մակքեյ

Պատմություն մի քանի հոգու մասին, որոնք միմյանցից անկախ կանխատեսել էին 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը, և կանխատեսելով, նրանք սկսեցին փող աշխատել…

4. Fight Club (1999)

ռեժ.՝ Դեյվիդ Ֆինչեր

Ֆիլմի հիմքում է գրող Չակ Պալանիկի 1996 թ. համանուն ստեղծագործությունը:
Գլխավոր հերոսը Թայլերն է. նա տառապում է անքնությունից և ապրում է իր կյանքի ամենամռայլ և դեպրեսիվ շրջանը: Թայլերն օճառների վաճառքով է զբաղում և համոզված է, որ կատարելագործվելը հարիր է թույլ և անօգնական մարդկանց, իսկ ուժեղ մարդիկ գնում են դեպի ինքնաքայքայում: Թայլերը և պատմողը, ում մարմնավորել է Նորթոնը, միասին հիմնում են «Մարտական ակումբ», որտեղ տղամարդիկ ամեն օր զբաղվում են ինքնախարազանմամբ և կործանմամբ: Ֆիլմի գրավչությունը, սակայն, վերջում սպասվող անկանխատեսելի ավարտն է:

5. The Dark Knight (2008)

ռեժ.՝ Քրիստոֆեր Նոլան

Հայտնի Ջոքերը որոշում է թալանել Գոթեմ քաղաքի կենտրոնական բանկը: Սրանից հետո նա պլանավորում է քաոսի վերածել ողջ քաղաքը: Բեթմենի առաջադրանքն է կանգնեցներ նրան: Հեշտ չի լինելու:

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա