Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Նազիկ Բաղդասարյան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 23.04.2021ՄՇԱԿՈՒՅԹ
maxresdefault 7 - 5 գիրք + 5 ֆիլմ. Նազիկ Բաղդասարյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք դերասանուհի, երգչուհի Նազիկ Բաղդասարյանին՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

1.«Օդապարուկ թռցնողը»

Աֆղան գրող Խալեդ Հոսեյնիի վեպն է, որը լույս է տեսել 2003 թվականին, Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը:

Օդապարուկ թռցնողը, «Զանգակ» հրատարակչություն

2.«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Սա մի գիրք է, որ վերջերս եմ ընթերցել ու այն մեծ ազդեցություն էր թողել ինձ վրա, միայն թե՝ վերջաբանի հետ այդքան էլ համամիտ չեմ: Գիրք, որտեղ հստակ երևում է հայ թուրքական հարաբերություններն առ այսօր… Վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել։

20895567 - 2017թ.-ի հայաստանյան բեսթսելերները

3.«Աննա Կարենինա»

Լև Տոլստոյի այս վեպը, կարծում եմ, քաջ հայտնի է բոլորին, գիրք՝ վառ արտահայտված սիրո մասին: Այստեղ նկարագարվում են 19-րդ դարի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ազնվականական միջավայրերի առօրյան, բարքերը, կյանքը, ռոմանսը: Այն պատմում է  մի ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկիի ողբերգական սիրո մասին։  Նրանց սիրո ողբերգությունը, թվում է, ավելի մեծ կործանարար ուժ է ունենում, երբ հեղինակը հակադրում է այն իրենց ընտանիքների ու շրջապատի ուրախ, անհոգ կյանքին:

two anna karenina 960x720 - 5 դասական սիրավեպ, որ արժե կարդալ

4.«Սերը ժանտախտի օրերին»

Վեպը հրատարակվել է 1985 թվականին: Այս մի սիրո պատմություն է, որը հաղթահարում է ամեն բան՝ ժամանակն ու տարածությունը, կյանքի բարդություններն ու անգամ մարդկային հոգու անկատարությունը: Գեղեցկուհի Ֆերմինա Դասան մերժում է իր վաղեմի ընկերոջ՝  Ֆլորենտինա Արիսայի սերն ու ամուսնանում  բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը տարված էր ժանտախտի դեմ պայքարելու գաղափարով: Մինչդեռ Արիսայի սերը միալար ռոմանտիզմ էր, Ուրբինոյի զգացմունքներն իր պես զուսպ ու հավասարակշված էին: Սակայն կյանքն իր հաշվարկներն ուներ, շուտով Ֆերմինան իմանում է ամուսնու դավաճանությունների մասին՝ հենց Ուրբինոյի շուրթերից: Երբ Ուրբինոն մահանում է, Ֆերմինոյի ու Արիսայի սերը պոռթկում է նոր ուժով, նրանք տրվում են սիրուն ու ճանապարհորդությանը, իսկ  սահմանային ստուգումների կանգառներից խուսափելու համար նավից դրոշ են կախում, որը  նշանակում էր հիվանդության առկայություն նավի վրա. ահա, թե որտեղից է վեպի անվանումը:
Երևանյան բեսթսելեր 4/25. ամենաշատը գնել են Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գիրքը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

5.«Դորյան Գրեյի Դիմանկարը»

Գիրք, որը կարդացել եմ դեռ ուսանողական տարիներին ու այն մնացել է իմ ֆավորիտ գրքերի ցուցակում: Սա միակ վեպն է՝ գրված Օսկար Ուալդի կողմից: Այն դարձել է գրողի գլուխգործոցներից մեկը: Այստեղ ներկայացված են արվեստը, գեղեցիկը և դրանց միջև առկա կապը: Պարզապես հերոսը դառնում է այդ ամենի զոհը:
Օսկար Ուայլդ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը». Հատված - VNews

Նազիկի սիրելի ֆիլմերն են…

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա