Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 11.06.2021Ռեժիսորներ
Norayr Sargsyan - 5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան

1. Trainspotting (1996)

Ռեժ.՝ Դենի Բոյլ

1990-ականներին Էդինբուրգում թմրամոլ չորս ընկերների պատմությունը: Նրանցից ոմանք փորձում են հավաքել իրենց, իսկ ոմանք էլ մտածում են միայն այն մասին, թե ինչպես ստանան հաջորդ դոզան:

 

2. La grande bellezza (2013)

Ռեժ.՝ Պաոլո Սորրենտինո

Արիստոկրատներ, նոր հարուստներ, քաղաքական գործիչներ, հանցագործներ, լրագրողներ, դերասաններ, ազնվական ընտանիքների, քահանաներ, արվեստագետներ, իրական կամ մտացածին մտավորականներ… նրանց բոլորին կլանում է ժամանակակից Բաբելոնը, մինչև որ նրանք հյուսում են անսասան փոխհարաբերությունների հիմքը, զուր կյանք տալով հին պալատների, հսկայական վիլլաների և հոյակապ տեռասների: Բոլորն այստեղ են, և ոչ ոք բարենպաստ լույսի ներքո չի ներկայացվում:

Անտարբեր և հիասթափված 65-ամյա Ջեպ Գամբարդելլան, գրող և լրագրող, որը մի բաժակ ջին-տոնիկով հետևում է ազդեցիկ, բայց դատարկ ու կորած մարդկանց այդ շքերթին, որոնք ճնշող տպավորություն են թողնում իր վրա: Հռոմեական փառահեղ ու անտարբեր ամռան մթնոլորտում ծավալվում է բարոյական արժեքների կորստի գլխապտույտ պատկերը: Հավերժական քաղաքը նման է մահացած դիվայի:

 

3. Կնքահայրը

ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

1972 թ. էկրաններ է բարձրանում Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը//The Godfather» 1969 թ. գրքի հիման վրա: Գիրքը տարածվեց աշխարհում 10 000 000 օրինակով և համարվում է 20-րդ դարի ամենաշատ վաճառված գրքերից մեկը:
«Կնքահայրը» արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար» և «Լավագույն դերասան» (Մառլոն Բրանդո) անվանակարգերում:
IMDb կայքի տվյալներով, ֆիլմը զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղում է «Կնքահայրը 2» 1974 թ. ֆիլմը:
Կրիմինալ սագան պատմում է 40-50-ականների Կառլեոնե մաֆիոզ ընտանիքի մասին: Վիտո Կառլեոնեն՝ ընտանիքի հայրը, ամուսնացնում է իր աղջկան և միաժամանակ դիմավորում է որդուն, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից տուն է վերադառնում: Որդին՝ Մայքլը, ցանկություն է հայտնում զբաղվել հոր գործերով, բայց նա չգիտի այդ գործերի ամբողջ գորշության ու դաժանության մասին: Ժամանակները փոխվել են. այստեղ այլևս չեն գործում հին օրենքներն ու խաղի կանոնները:

 

4. Masculin féminin (1966)

Ռեժ.՝ Ժան-Լյուկ Գոդար

«Արական, իգական» ֆիլմի սցենարի հիմքում է Գի դը Մոպասանի ստեղծագործությունը,  իսկ սցենարի մեջ փոփոխություններն արել է հենց ինքը՝ Գոդարը:

Փոլը բանաստեղծություններ է գրում, մասնակցում հեղափոխությունների, փորձում համակերպվել ստեղծված նոր իրականության հետ: Փոլը ինտելեկտուալ ու բանիմաց տղա է և իրեն փաքրամասնության մեջ է տեսնում:
Մի օր սրճարանում նա հանդիպում է Մադլենին, և նրանց միջև խոսակցություն է սկսվում է: Փոլը նոր է վերադարձել բանակից և այդ պատճառով էլ աղջկան «վերևից» է նայում: Տղան հեգնանքով ու զզվանքով է արտահայտվում իգական սեռի ներկայացուցիչների մասին. այդ արարածները վայելում են իրենց ազատությունը, գնումներ կատարում, սրճարաներ գնում, կարիերա կառուցում, առաջ գնում ու վայելում առօրյան, մինչդեռ տղամարդիկ իրենց կյանքն են վտանգում:
Գոդարի ու գլխավոր հերոսի համար տղամարդն իր բնությամբ հեղափոխական է, նա դեմ է գնում հասարակական կարծիքին, և չի վախենում ոչ մի բանից:

 

4. Midnight in Paris, (2011)

Ռեժ.՝Վուդի Ալլեն 

Վուդի Ալլենի այս օսկարակիր ֆիլմը պատմում է անհույս ռոմանտիկ գրող Ժիլի մասին, որը մեկնում է Փարիզ ճանապարհորդության: Ժիլը միշտ պնդել է, որ նա պետք է ծնվեր նախոր դարի 20-ականներին, քանի որ վստահ է, որ այդ ժամանակահատվածի մթնոլորտը կհամապատասխաներ նրա ներքնաշխարհին: Ի զարմանս իրեն, Ժիլը հայտնվում է նախորդ դարի 20-ականների Փարիզում, որտեղ նրան բախտ է վիճակվում ծանոթանալ Էռնեստ Հեմինգուեյի, Պաբլո Պիկասոյի, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի և նրա կնոջ՝ Գերտրուդ Սթայնի, ինչպես նաև Սալվադոր Դալիի և այլ մեծերի հետ: Ժիլը ԱՄՆ վերադառնալու ոչ մի ցանկություն չունի…

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա