Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Սևադա Համբարչյան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 02.07.2021ՍՊՈՐՏ
05 4 - 5 գիրք + 5 ֆիլմ. Սևադա Համբարչյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է երաժիշտ Սևադա Համբարչյանը:

«Վերդի»

Ֆրանց Վերֆել

Ֆրանց Վերֆել․ «Հյուրանոցի սանդուղքը»․ պատմվածք — ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ

«Վերդին» ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի վեպն է: Հեղինակը ընթերցողին հասկանալի ու մատչելի լեզվով ներկայացնում է իտալացի հռչակավոր կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ուղին: Վեպում շատ համոզիչ ձևով ներկայացված է Վերդիի և Ռիխարդ Վագների ստեղծագործական դիմակայությունը:
Վերֆելը Վերդիի երաժշտության մեջ բարձրագույն մարդասիրական իդեալների մարմնացումն էր տեսնում: Եվ ինչքան շատ էր նա լսում մեծագույն իտալացի վարպետի ստեղծագործությունները, այնքան ավելի էր զգում դրանց կապը ազգային արմատների հետ: Վերդիի երաժշտության ուժը Վերֆելը շատ վառ ներկայացրեց վենետիկյան կառնավալի տեսարանի ժամանակ, որը, անխոս, վեպի լավագույն էջերից է:

«Ռանչպարների կանչը»

Խաչիկ Դաշտենց

Ռանչպարների կանչը | Գրքասեր | Գրքասեր

«Ռանչպարների կանչը» հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի վեպն է, որը պատմում է հայերի ծանր ճակատագրի մասին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին։

«Չախու»

Ռափայել Պատկանյան

 

Պատմության այս օրը ծնվել է հայ նշանավոր գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը – Armenia Today

Ռափայել Պատկանյանի նորնախիջևանյան պատմվածքներից առանձնանում է «Չախուն»: Այն պատմում է ջրկիր Մարիտիրոսի մասին, որին գյուղում գող էին հռչակել… վերջինս ջրկիրություն անելու ժամանակ հողի մեջ տեսնում է մի չախու՝ դանակ. հենց դրա «գողության» մեջ էին մեղադրել տղային: 

«Էդ ամենը ես վաղուց գիտեիբայց մեջս մի բան կարէդ բանի անունը խղճմտանք էշտե նա էր իմ էն ամենավատ թշնամիսնա էր իմ գլխին էս ամեն վատություն բերողըԱխպերմեզ ո՞վ է ասելթե գառը լինենքոր գայլերը մեզ ուտեն»:

«Ապուշը»

 Ֆյոդոր Դոստոևսկի

Ապուշը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Ապուշը» ռուս գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆյոդոր Դոստոևսկու վեպն է՝ հրատարակված 1868-1869թթ․՝ «Русский вестник» պարբերականում։ Վեպում ամբողջականորեն դրսևորվել են գրողի գեղագիտական սկզբունքները։ Պայծառ, բայց ողբերգական իշխան Միշկինի, բռնի Ռոգոժինի ու հուսահատ Նաստասյա Ֆիլիպովնայի պատմությունը մարդկային վարքի ու հոգեբանության ուսումնասիրման իսկական հանրագիտարան է։

«Աստվածաշունչ»

72 960x582 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

Սուրբ Գիրք:

Սևադայի սիրելի ֆիլմերը…

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա