Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Սուրեն Մանվելյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 25.06.2021ՍՊՈՐՏ
90851710 2955245284498628 6212210228436402176 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Սուրեն Մանվելյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը:

1. Սոլարիս

Հեղ.՝ Ստանիսլավ Լեմ

Solaris - THE LEM YEAR

Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:

2. Դատապարտված քաղաքը

Հեղ.՝ Ստրուգացկի եղբայրներ 

Град обреченный (Стругацкий А., Стругацкий Б.) - купить книгу с доставкой в интернет-магазине «Читай-город». ISBN: 978-5-17-097335-4

Ստրուգացկի եղբայրների ամենաառեղծվածային գրքերից մեկը, որի ժանրն ու նպատակը յուրաքանչյուր ընթերցող ինքն է իր համար որոշում:
Գլխավոր հերոսը՝ Անդրեյ Վորոնինը, ընկնում է մի քաղաք: Նա փորձում է իրեն տարբեր մասնագիտություններում և հայտնվում կյանքի բարդ և հակասական իրավիճակներում: Ո՞րն է քաղաքում ունեցած առեղծվածային փորձի նպատակը, որին բախվում են տարբեր ժամանակներում եղած մարդիկ:

3. Տրամաբանության գիտությունը

Հեղ.՝ Հեգել

24292383.cover - 5 գիրք + 5 ֆիլմ. Սուրեն Մանվելյան

Հեգելի «Տրամաբանության գիտությունը» այն ստեղծագործություններից է, որոնք խորը հետք են թողնում մարդու գիտակցության, հոգևոր կատարելագործման վրա: Իր ուսմունքով հայտնի գերմանացի փիլիսոփան պատմության մեջ մտավ որպես մտածողության գիտության ականավոր գործիչ: Տրամաբանության հիմնական խնդիրը, ըստ Հեգելի, ճշմարտության ճանաչումն է: Եվ նա ուսումնասիրել է դեպի ճշմարտությունը տանող ուղիները և դրանց էվոլուցիան: Իսկ բուն տրամաբանությունը իր պատմական զարգացման ոչ մի փուլում չի կարող ավարտվել գիտությամբ, այն իր դռները բաց է թողնում նոր եզրակացությունների և նոր հասկացությունների համար: Այդ պատճառով Հեգելի ուսմունքը միշտ արդիական է և առաջացնում է մշտական հետաքրքրվածություն։

 

4. Երկխոսություններ (Պիր, Ֆեդոն, Ֆյոդր)

Հեղ.՝ Պլատոն

Российская государственная библиотека для молодежи

Պլատոնի այս գործը ներառում է փիլիսոփայի ստեղծագործության հասուն ժամանակաշրջանի վեց երկխոսություններ (մ.թ. Ա. IV դ. 80 – 60-ական թթ.), որոնց գլխավոր խնդիրը գաղափարների վարդապետությունն է:

5. Ազատության փիլիսոփայությունը

Հեղ.՝ Ռուդոլֆ Շտայներ

Книга Философия свободы - скачать бесплатно в pdf, epub, fb2, txt, Рудольф Штайнер

1894-ին Գերմանիայում լույս տեսած այս գիրքը, դնելով ազատության իմացաբանական հիմքերը, հեղինակի հետագա գործունեության մեջ իրոք մարմնավորվում է որպես ազատության կենսագրություն՝ տալով մարդկության պատմության մեջ իմացաբանական֊ստեղծագործական եզակի արդյունքներ։ Բերենք մի օրինակ. Ռուդոլֆ Շտայների երկերի (դեռ հրատարակվող) լիակատար ժողովածուն այսօր արդեն ընդգրկում է 352 հատոր։ Իմացաբանական շերտերն ընդգրկում են մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները։ Այսօր այդ իմացությունները շարունակում են մարմնավորվել մարդկային կոնկրետ գործունեության մեջ։ Դրանք մի մարդու կողմից իրագործված ազատության պտուղներն են, որոնք անձնականի սահմաններից ելնելով՝ արդեն համամարդկային նշանակություն ունեն։

Սուրենի սիրելի ֆիլմերն են․․․

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա