Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Սուրեն Մանվելյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 25.06.2021Ռեժիսորներ
90851710 2955245284498628 6212210228436402176 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Սուրեն Մանվելյան

1. Сталкер, 1979

ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի


Արկադի և Բորիս Ստրուգացկիների 1972 թ. ստեղծագործությունը Տարկովսկին էկրանավորել է 1979 թ.:
«Ոսկե արմավենու» դափնեկիր այս ֆիլմը պատմում է Զոնա անունով մի տարածքի մասին, որտեղ մարդկային բոլոր նվիրական երազանքները կյանքի են կոչվում: Իրականությո?ւն, թե՞ ուղղակի հորինվածք. ոչ ոք չի կարող ասել:
Գրողը և պրոֆեսորը Ստալկերի հետ միասին ուղևորվում են Զոնա. նրանք հույս ունեն, որ կգտնեն իրենց բոլոր հարցերի պատասխանները:

2. The Game (1997)

Ռեժ.՝ Դեյվիդ Ֆինչեր

1997 թ. դերասանը հայտնվում է Մայքլ Դուգլասի հետ նույն ֆիլմում՝ ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի «Խաղ» թրիլլերում:
Նիքոլաս Վան Օրթոնը հաջողակ է, շատ հաջողակ: Նրա կյանքը նման է հեքիաթի, բայց ընդամենը մեկ ակնթարթում այդ հեքիաթը վերածվում է մղձավանջի: Ծննդյան օրը եղբայրը նրան տարօրինակ նվեր է մատուցում. Նիկոլասը պետք է մասնակցի խաղի, որի կաննոններն արդեն որոշված են: Սկզբում նրան դուր է գալիս այդ խաղը, թվում է թե ոչ մի վատ բան չի կարող պատահել և դա ընդամենը անմեղ զբաղմունք է: Բայց շուտով գլխավոր հերոսը հասկանում է, որ սա խաղ չէ, և իր կյանքին իսկապես վտանգ է սպառնում:
Ֆիլմի հիմքում իրական խաղ է, որը տարածված է եղել ԱՄՆ-ում: Իսկ այդ խաղի ստեղծման գաղափարը ծագել է 1980 թ. «Կեսգիշերային խելագարություն//Полуночное безумие//Midnight  Madness» ֆիլմից:

3. Остров (2006)

Ռեժ.՝ Պավել Լունգին

Հայրենական պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, ինչ-որ տեղ Հյուսիսում գերմանական նավը պաշարում է ածուխ տեղափոխող սովետական բեռնանավը, որտեղ գտնվում էին նավապետ Տիխոնը և հնոցապանը։ Ծեծվելուց և գերմաներեն «Որտեղ է կապիտանը» հարցը չհասկանալու խաղարկային փորձ անելուց հետո հնոցապանը մատնում է Տիխոնին։ Գերյալներին գնդակահարելու նպատակով կանգնեցնում են նավակողին։ Հնոցապանը սկսում է հեկեկալ՝ աղաչելով պահպանել իր կյանքը, Տիխոնը իրեն հանգիստ է պահում և սկսում է ցուցադրաբար ծխել։ Այդժամ գերմանացի սպան հնոցապանին առաջարկում է իր կյանքը փրկել՝ կրակելով ընկերոջ վրա, և նրան է տալիս մեկ փամփուշտով ատրճանակը։ Հնոցապանը հիստերիկայի մեջ է ընկնում, բայց և այնպես կրակում է Տիխոնի վրա. վերջինս ընկնում է նավակողից։ Գերմանացիները հնոցապանին կենդանի են թողնում, ռմբակոծում են բեռնանավը՝ լքելով այն։ Հնոցապանը մնում է ականապատ նավի վրա, որը շուտով պայթում է…

 

4. Shutter Island, 2009

Ռեժ.՝ Մարտին Սկորսեզե

Ամերիկացի դետեկտիվները մեկնում են Մասաչուսեթս նահանգ, որ հետաքննեն մի խելագար հիվանդ կնոջ անհետացման դեպքը: Կինը տարօրինակորեն անհետացել է, և միայն դետեկտիվ Թեդի Դենիելսը կարող է այս խնդրին լուծում տալ: Հետաքննության արդյունքում դետեկտիվները, սակայն, շատ դժվարությունների առջև կկանգնեն և ստիպված կլինեն պայքարել «չար ուժերի» դեմ:

 

5. Kingdom of Heaven (2005)

Ռեժ.՝ Ռիդլի Սքոթ


Ցանկը եզրափակվում է 2005 թ. «Երկնային արքայություն» ֆիլմով, որի գլխավոր դերերում են Օրլանդո Բլումը, Եվա Գրինը, Լիամ Նիսոնը և այլք:
Նորից Ռիդլի Սքոթ: Պատմական դրամայի կենտրոնում է զինագործ Բելիանը, ով փախչում է հայրենիքից: Բելիանը միանում է հոր ղեկավարած խաչակրաց արշավանքին  և կռվում նրա կողմից: Բայց երբ հայրը վնասվում է, և այլևս չի կարողանում ուղղորդել իր զորքը, նա խնդրում է որդուն խոսք տալ, որ կտանի զինվորներին իր ետևից և հավատարիմ կլինի Երուսաղեմի թագավորին:

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա