Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Տիգրան Սուչյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
214049780 496218488150898 2539151580400377469 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Տիգրան Սուչյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է “Katuner”, “Nooz”, “Armenian Navy Band”, “Reincarnation” խմբերի անդամ, շեփորահար Տիգրան Սուչյանը:

1. Ոսկե հորթը

Հեղ.՝ Իլֆ և Պետրով 

default 960x820 - 5 գիրք + 5 ֆիլմ. Տիգրան Սուչյան

«Ոսկե հորթը» (ռուս.՝ Золотой телёнок), Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի կողմից գրված վեպ, որը ավարտել են 1931 թվականին։ Սյուժետային հիմնական գիծը «Տասներկու աթոռ»-ի հիմնական հերոսի՝ Օստապ Բենդերի անվերջանալի արկածները և 1930-ական թվականների խորհրդային կյանքի ֆոնին կատարվող գործողություններնեն։ Ժանրը՝ արկածային վեպ, սոցիալական երգիծանք, վեպ-ֆելիետոն։

2. Մայլզ Դևիսի ինքնակենսագրությունը

origin 0 543e86ab51e1937c78719b98604f0cd8 960x960 - 5 գիրք + 5 ֆիլմ. Տիգրան Սուչյան

Մայլզ Դևիսը ջազի հսկաներից մեկն է, 20-րդ դարի ամենամեծ ջազային երաժիշտներից: Լինելով Չարլի Փարքերի աշակերտ՝ նա դարձել է այնպիսի ջազային ուղղությունների հիմնադիր, ինչպիսիք են Մոդալ ջազը, Քուլ ջազը, Ջազ-ռոքը:

3. Մուսա լեռան 40 օրը

Հեղ.՝ Ֆրանց Վերֆել

Turkish censorship hampered Hollywood efforts to film 'Forty Days of Musa Dagh' – BBC 3 - Armenian News - Tert.am

Գաբրիել Բագրատյանը՝ հարուստ ծնողների որդին, որը փայլուն կրթություն է ստացել Եվրոպայում, եղել է թրքական բանակի սպա և ունի քաջության պարգևներ Բալկանյան պատերազմին մասնակցելու համար, իր ֆրանսուհի կնոջ և որդու հետ վերադառնում է Փարիզից մահացած եղբոր կալվածքը Թուրքիայում՝ Մուսա լեռան ստորոտում: Նա ունի ամեն բան՝ դրամ, հարգանք հասարակության մեջ. ընտանեկան երջանկություն…

4. Բայազետ

Հեղ.՝ Վալենտին Պիկուլ

Валентин Пикуль - Баязет

Վալենտին Պիկուլի այս վեպը նվիրված է Բայազետի պաշարման փառապանծ հերոսամարտին, որը ժամանակին աշխարհում հռչակվեց «Նոր Սիրակուզա» անվամբ։ Հեղինակը պատկերել է Բայազետի պաշտպանների տոկունությունը, անձնուրացությունը և թշնամուն հաղթելու անընկճելի կամքը՝ թուրքական պաշարման ծանր պայմաններում, 1877 թվականի տոթակեզ ամռանը։ Գրքի հիմքում ընկած են իրական դեպքեր։

5. Հայոց պատմություն

Հեղ.՝ Լեո

leo_arakel_babakhanyan — Արսեն Գալստյան

Լեոյի գիտական ժառանգության մեջ բացառիկ է «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը (1-ին հատորը լույս է տեսել 1917 թվականին, 2–3-րդը՝ 1946-1947 թվականներին), որտեղ ներկայացրել է հայոց պատմությունը նախապատմական ժամանակներից մինչև XVIII դարի վերջը՝ բացի XII-XV դարերից։ Նրա աշխատությունները պարունակում են հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների մեծարժեք վկայություններ, հնագիտական, վիմագրական, լեզվագիտական, բանասիրական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր և այլն։

Տիգրանի սիրելի ֆիլմերն են․․․

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա