Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Տիգրան Սուչյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 09.07.2021Ռեժիսորներ
214049780 496218488150898 2539151580400377469 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Տիգրան Սուչյան

1. Շան սիրտը (1988)

Ռեժ.՝ Վլադիմիր Բորտկո

«Շան սիրտը» խորհրդային  հեռուստատեսային սև-սպիտակ կինոնկար է, որի ռեժիսորը Վլադիմիր Բորտկոն։ Նկարահանվել է Միխայիլ Բուլգակովի համանուն վիպակի հիման վրա, 1988 թվականին «Լենֆիլմ» ստուդիայում:

Այն պատմում է մի բժշկի մասին, որը կարևոր և վտանգավոր մի փորձ է անում. նա սովորական մի շանը փոխպատվաստում է մարդկային օրգաններով: Շունը կամաց-կամաց վերածվում է մարդու…

2. Մենք ենք, մեր սարերը (1969)

Ռեժ.՝ Հենրիկ Մալյան

Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ, և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին…

3. 12 աթոռ /12 стульев (1971)

Ռեժ.՝ Լեոնիդ Գայդայ

Հեղափոխության ժամանակ և դրան հետևած կարճատև ռազմական կոմունիզմի ընթացքում, շատերը թաքցնում էին իրենց գանձերը` որքան հնարավոր է ապահով տեղում։ Եվ ահա Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը` Ստարգորոդի նախկին ազնավականության առաջնորդը և աշխարհիկ առյուծը, այժմ (1927) ԶԱԳՍի պարկեշտ գործակալը, տեղեկանում է մահացող զոքանչից, որ նա, 150 հազար ոսկյա ռուբլի արժողությամբ իր ադամանդներն ու մարգարիտները թաքցրել է հայտնի վարպետ Գամբսի աշխատանքներից համարվող հյուրասենյակի տասներկու աթոռներից մեկի պաստառի տակ…

4. Cloud Atlas /(2012)

Ռեժ.՝ Լանա Վաչովսկի, Թոմ Դդվեր, Լիլի Վաչովսկի

Վեց պատմություն՝ հինգ Ռեինկարնացիա, որոնք տեղի են ունենում տարբեր ժամանակներում և սերտորեն միահյուսվում են միմյանց հետ…

5. Սարոյան եղբայրներ (1969)

Ռեժ.՝ Ռ. Մարտիրոսյան

Գեղարվեստական ֆիլմ։ Սցենարը գրված է ըստ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» (1957) պիեսի։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920 թվականին, Հայաստանի գավառական մի քաղաքում։ Ֆիլմը երկու եղբայրների՝ Հայկի և Գևորգի ողբերգական ոդիսականն է, որոնք հայտնվել են Առաջին աշխարհամարտից հետո Հայաստանում ծավալված քաղաքական պայքարի տարբեր կողմերում:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա