Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 17.09.2021Ռեժիսորներ
80814071 10157314858639965 383550874569408512 n 1 - 5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

1. Головокружение / Vertigo, 1958

ռեժ.՝ Ալֆրեդ Հիչքոք

Պիեր Բուալոյի և Թոմ Նարսեժակի 1954 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված այս պատմությունը նախկին փորձառու խուզարկու Սքոթի Ֆերգյուսոնի մասին է, որը ցավոք այլևս չի զբաղվում իր սիրելի մասնագիտությամբ: Երբեմնի հաջողակ Սքոթին առաջվանը չէ, սակայն նրա ընկերներից մեկը՝ Գեյվինը խնդրում է հետևել իր՝ անընդհատ ինքնասպանության փորձեր անող կնոջը:
Կկարողանա՞ Սքոթին փրկել ընկերոջ կնոջը հերթական ինքնասպանության փորձից:

2. Persona, 1996

ռեժ.՝ Ինգմար Բերգման

Հայտնի դերասանուհին հանկարծ դադարում է խոսել: Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում նրա հետ, և հոգեբույժը նրան բուժքրոջ հետ ուղարկում է ծով: Դերասանուհին լռում է և լսում, բուժքույրը անընդհատ խոսում է, և երկու կանանց անհատականությունների միջև սահմաններն աստիճանաբար «պղտորվում են»:

3. Малхолланд Драйв / Mulholland Dr., 2001

Ռեժ.՝ Դեյվիդ Լինչ

Անցյալը մոռանալն անհնար է, նույնիսկ երբ ներկադ սկսում ես նոր էջից:
Ավտովթարի արդյունքում նա կորցնում է հիշողությունը, բայց զգում է,  որ ինչ-որ վատ բան է եղել: Երիտասարդ կինն իրեն նոր՝ Ռիտա անունն է վերցնում  և սկսում է նոր կյանք, բայց անցյալը երբեք նրան հանգիստ չի տա: Հարցեր որոնց նա չի կարող գտնել պատասխաններ. ո՞վ է Բեթին, ովքե՞ր էին այն տղամարդիկ, որ նրա հետ միասին մեքենայում էին և այժմ ողջ չեն…

4. Նռան գույնը, 1968

ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով

Սերգեյ Փարաջանով — Նռան գույնը (Цвет граната, The colour of pomegranates) | Կինոմանիա

Ֆիլմը նվիրված է բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովային, որը ստեղծագործում էր հայերենով, վրացերենով և ադրբեջաներենով: Այս գործով վարպետ Փարաջանովը փորձ է արել բացահայտել և ցույց տալ աշուղի  ներաշխարհը: Ռեժիսորը պատմել է նաև Սայաթ-Նովայի սիրո պատմությունը, «խոսել» կրոնի հանդեպ վերաբերմունքի և ազգի հանդեպ ունեցած անսահման մեծ սիրո մասին:

Այս գործը վարպետի այցեքարտերից մեկն է, և սկզբից այն «Սայաթ-Նովա» է կոչվել: Ավելի ուշ ռեժիսորը ստիպված է եղել անվանափոխել այն և վերամոնտաժել ամբողջ ֆիլմը:

5. Человек с киноаппаратом / Man with a Movie Camera, 1929

ռեժ.՝ Ձիգա Վերտով

Կինոխցիկով մարդը լուսանկարում է մարդկանց, վայրեր, առարկաներ: Կինոխցիկը ֆիլմի հենց գործընթացի գլխավոր հերոսն է` օդում, գետնի տակ, իրադարձությունների բուն մասում: Կինո-աչքը, որը դիտում է, նկատում է ամենափոքր նրբությունները՝ գնահատական ​​չտալով և սցենարին չհետևելով:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա