Logo

[5 կարճամետրաժ] Հայտնի ռեժիսորների ամենահայտնի կարճամետրաժները

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 16.04.2021ՄՇԱԿՈՒՅԹ
download 9 - [5 կարճամետրաժ] Հայտնի ռեժիսորների ամենահայտնի կարճամետրաժները

Կարճամետրաժ է կոչվում այն ֆիլմը, որի տևողությունը չի գերազանցում 40-50 րոպեն։ Միջինում կարճամետրաժ ֆիլմի տևողությունը 10-ից 20 րոպե է։

Պրակտիկորեն բոլոր կինոռեժիսորները իրենց գործունեությունը սկսում են կարճամետրաժ ֆիլմեր նկարելուց, որովհետև նմանատիպ ֆիլմերի արտադրության ծախսը զգալիորեն քիչ է, քան լիամետրաժինը։ Սկզբում ողջ կինեմատոգրաֆիան եղել է կարճամետրաժ։

Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մի շարք հեղինակավոր պարբերականների և կինոգետների կողմից ընտրվել են որպես բոլոր ժամանակների լավագույններ:

The Big Shave / Бритье по-крупному

ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե

դերասան՝ Փիթեր Բերնութ

Վիետնամյան պատերազմի մասին պատմող այս կարճամետրաժը մեծ աղմուկ էր բարձրացրել ժամանակին, քանի որ այն հստակ քննադատական տարրեր էր պարունակում ամերիկյան իշխանությունների դեմ: Սկորսեզեն Ամերիկային էր մեղադրում պատերազմ սկսելու ու բազմաթիվ զոհեր տալու մեջ:

Pioneer / Первый

ռեժիսոր՝ Դեւիդ Լոուրի

դերերում՝ Ուիլ Օլդհեմ, Մայլիզ Բրուքս

Տղամարդը պատմում է փոքրիկ երեխային՝ ինչպես է ծանոթացել նրա մոր հետ: Դաժան և փոքրիկ պատմություն մեծ ողբերգության մասին:

Six Shooter / Шестизарядный

ռեժիսոր՝ Մարտին ՄակԴոնա

դերերում՝ Բրենդան Գլիսոն, Ռուայդրի Կոնրոյ, Դեւիդ Ուիլմոթ, ևն

Պարոն Դոննելիի օրը մի տեսակ չի ստացվում: Հիվանդանոցում նրան ասում են, որ առավոտյան մահացել է նրա սիրելի կինը, գնացքում կռվի մասնակից է դառնում… Եվ ինչպե՞ս այս ամենից հետո չգժվել ու չկորցնել ինքնակառավարումը:

Doodlebug / Жук-скакун

ռեժիսոր՝ Քրիստոֆեր նոլան

դերերում՝ Ջերեմի Թեոբալդ

Թվում էր՝ ի՞նչ կա արտասովոր այն բանում, որ մարդն ուզում է սպանել մրջյունին, սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ ու միանշանակ չէ, հատկապես, երբ այս ամենի ռեժիսորը Նոլանն է…

The Alphabet / Алфавит

ռեժիսոր՝ Դեւիդ Լինչ

դերասան՝ Պեգի Լինչ

Կինը մղձավանջ է տեսնում, որտեղ ինքը ստիպված է անվերջ ու անդադար կրկնել այբուբենի տառերը…

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա