Logo

Փետրվար ամսվա 5 ամենասպասվող սերիալները

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 27.01.2022ՍՊՈՐՏ

5 serialner

Փետրվարին վառ և համարձակ սերիալներ ունենք, այնպես որ բաց չթողնեք մեկնարկը`

Pam & Tommy

Ռեժիսոր Քրեյգ Գիլեսփին (Craig Gillespie) մինի-սերիալ է նկարահանել 90-ականների թերևս ամենամեծ սեքս-սկանդալի մասին։ 1996 թվականին Պամելա Անդերսոնը և նրա ամուսինը՝ ռոք աստղ Թոմի Լին, զբոսանավով ճամփորդելիս սիրողական սեքս-տեսագրություն են նկարահանել։ Մեկ տարի անց տեսանյութը հայտնվել է համացանցում՝ այսպիսով հայտնվելով ամբողջ աշխարհի դեղին մամուլի առաջին էջերին: Պամելան և Թոմին հայտնվել են «զոհի» կարգավիճակում. տեսանյութը, որը պահվում էր զույգի տան սեյֆում, Թոմի ընկերը գողացել և վաճառել էր։ Հայտնի մարդիկ ի վերջո ամուսնալուծվեցին, իսկ Internet Entertainment Group-ի դեմ դատը՝ շահեցին: Թեև Պամելան դեռևս չի մեկնաբանել սերիալը, Լին վերջերս Entertainment Tonight-ին ասել է, որ այն «հիանալի պատմություն է, և մարդիկ պետք է իմանան դրա մասին»:

 

Severance 

Դերասան/կատակերգու Բեն Սթիլերն Apple TV-ի համար նկարահանել է վախենալու սերիալ այն մասին, թե ինչ կարող է անել տեխնոլոգիան մեզ հետ: Սերիալի տեսարանը որոշ Lumon Industries ընկերության գրասենյակն է, որտեղ հատուկ ծրագիրը վերահսկում է աշխատակիցներին։ Այն կկարողանա առանձնացնել աշխատակիցների աշխատանքային հիշողություններն անձնականից։ Մի աղջնակ՝ Հելլի անունով, որոշում է փորձարկել ծրագիրը, բայց զղջում է շատ արագ:  

 

Killing Eve

Killing Eve-ի թրիլլերի 4-րդ սեզոնը կլինի վերջինը, սակայն ստեղծողները, որոնք ի սկզբանե ծրագրում էին ավարտել սերիալը 3-րդ սեզոնում, խոստովանել են, որ Killing Eve-ը կարող է վերադառնալ՝ որպես սփին-օֆ: Միևնույն ժամանակ, մենք ակնկալիքներ ունենք, քանի որ սերիալն իր վերջին սեզոնում փոխել է սցենարիստներին. 4-րդ սեզոնի սցենարի համահեղինակն է Sex Education-ի Լաուրա Նիլը: Վերջին սեզոնի թրեյլերը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվել է 3-րդ եթերաշրջանը՝ Եվան  և Վիլանելը մեջքով կանգնած են դեպի Լոնդոնի Թաուեր Բրիջը: Տեսանյութում լսվում է Քերոլինի ձայնը, որը հարցնում է.

«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կարող էր լինել, եթե մենք չանեինք այն, ինչ արեցինք»: 

 

Inventing Anna

Դուք հավանաբար լսել եք այս թրիլլերի մասին.համաշխարհային լրատվամիջոցները սկսել են գրել դրա մասին պրեմիերայից դեռ շատ առաջ։ "Inventing Anna"-ն հիմնված է իրական հանցագործության վրա, որը մի քանի տարի առաջ լայնորեն լուսաբանվել էր լրատվամիջոցներում։ Սերիալի գլխավոր հերոսուհին Աննա Դելվին է՝ կեղծ ժառանգորդուհին, որը խաբել է նյույորքյան վերնախավին և բանտ նստել իր մեքենայությունների համար։ Դելվիի իսկական անունն Աննա Սորոկինա է։ 2000-ականների սկզբին նա հարյուր հազարավոր դոլարներ է կորզել Մանհեթենի վերնախավից՝ պնդելով, որ ինքը գերմանացի ժառանգորդ է և իբրև թե ստեղծել է բազմամիլիոնանոց արվեստի հիմնադրամ, որին նա նվիրատվություններ է անում: Սերիալը հիմնված է New York Magazine-ի լրագրողական մեծ հետաքննության վրա։ Սերիալի պրոդյուսերը Շոնդա Ռայմսն է՝ Netflix-ի ևս մեկ հիթի՝ The Bridgertons-ի հեղինակը:

 

The Afterparty

Նոր կատակերգական դետեկտիվ Apple TV +-ով: Պատմության սյուժեն տեղի է ունենում շրջանավարտների հավաքի ժամանակ, որից հետո սպանված տղա են գտնում: Դետեկտիվ Դանիելը պետք է պարզի մարդասպանի ով լինելն ու սպանության դրդապատճառները: Բոլոր կերպարները կասկածյալի դերում են, և 8 դրվագներից յուրաքանչյուրում մենք հնարավորություն կունենանք ավելի լավ ճանաչելու յուրաքանչյուրին և կիմանանք, թե ինչն է նրանց կապում զոհի հետ։ Կատակերգության հեղինակը Քրիստոֆեր Միլլերն է, որը հայտնի է նաև "Solo: A Star Wars Story" և "21 Jump Street" ֆիլմերում իր աշխատանքով։

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա