Logo

5 նոր գրքեր հայերենով, որ պետք է կարդալ [լավատեսությամբ լցվելու համար]

Հեղինակ
tigran5
00:00 / 29.11.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
5 գիրք - 5 նոր գրքեր հայերենով, որ պետք է կարդալ [լավատեսությամբ լցվելու համար]

Հայերենով ամեն օր նոր գրքեր են հրատարակվում. հայ գրողների հեղինակած գրքեր, համաշխարհային բեսթսելլերների թարգմանություններ, գրքեր, որ պետք է կարդալ, գրքեր, որ առաջարկում ենք ձեզ այս հոդվածով:

Ուիլյամ Սարոյան

Քո կյանքի ժամերը

Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է նրա ամենահռչակավոր պիեսը՝ Փուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ 1939-ին, բեմադրվել է Բրոդվեյում, ինչպես նաև 1940-42 թթ. գրված երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: Սարոյան դրամատուրգի յուրօրինակ ինքնությունն ու նրա արտասովոր թատրոնն ամենաշահեկան կողմերով ներկայացնող բոլոր այս երկերը հրատարակվում են վերանայված թարգմանությամբ:

259146985 4840472486004558 6228382566305100945 n 960x640 - 5 նոր գրքեր հայերենով, որ պետք է կարդալ [լավատեսությամբ լցվելու համար]

Էլիզաբեթ Գիլբերտ

Ուտել, աղոթել, սիրել

Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։

978 9939 68 927 2 960x1469 - 5 նոր գրքեր հայերենով, որ պետք է կարդալ [լավատեսությամբ լցվելու համար]

 

Հենրիկ Էդոյան

100 սոնետ

Ժողովածուն ի մի է բերում սոնետին Հենրիկ Էդոյանի նա­խորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրա­դար­ձում­ներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր և կեսօր» (1980) և «Հարյուր սո­նետ» (1993) ժողովածուներում բանաստեղծն ան­ընդ­հատ վե­րա­դառնում է համաշխարհային և հայ պոեզիայի սի­րե­լի այս տե­սա­կին, հարստացնում այն բովանդակային նոր գծե­րով՝ ցույց տալով սոնետի հնարավորությունները, դա­սա­կա­նի ու ժա­մա­նա­կակիցի ներդաշնակությունն ու բա­նա­ստեղ­ծա­կան հայե­րե­նի հարստությունը:

258841518 4763909823659141 534814075543566743 n 960x960 - 5 նոր գրքեր հայերենով, որ պետք է կարդալ [լավատեսությամբ լցվելու համար]

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա