Logo

5 նոր մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
untitled 1 6 - 5 նոր մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

Ժամանակակից մարդը ստիպված է հավատարիմ մնալ կյանքի գերարագ տեմպերին, հետևաբար միշտ չէ, որ ժամանակ է ունենում բազմասերիալանոց ֆիլմեր վայելելու: Հենց այս պատճառով է, որ կինոգործիչներն առաջարկում են մինի-սերիալի ձևաչափը, որտեղ պատմությունը բացահայտվում է ավելի մանրամասն, քան լիամետրաժ ֆիլմերում, բայց չի հասցնում հոգնեցնել դիտողին:

Ընտրել ենք 5 սերիալ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության։ Հաճելի դիտում:

Mare of Easttown

Ժանր: կրիմինալ

964898 h - 5 նոր մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

Այս տարվա ամենահետաքրքիր մինի սերիալներից մեկը «Mare of Easttown»-ն է HBO-ի եթերում, որտեղ գլխավոր դերը Քեյթ Ուինսլեթինն է (HBO-ի երկրորդ սերիալը 2011 թվականի Միլդրեդ Փիրսից հետո): Ուինսլեթը մարմնավորում է Փենսիլվանիայի Իսթթաուն փոքրիկ քաղաքի հետախույզին: Հեռուստաշոուն գրել է Բրեդ Ինգելսբին, որն առավել հայտնի է ամերիկյան բանվոր դասակարգի մասին իր դրամատիկ պատմություններով:

Behind Her Eyes

Ժանր: թրիլլեր, դրամա, դետեկտիվ

999464 960x617 - 5 նոր մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

Միայնակ մայր Լուիզան սիրավեպ է սկսում իր հմայիչ ղեկավար Դեյվիդի հետ, որը հայտնի հոգեբույժ է: Հետո հանդիպում է Ադելին՝ հոգեբույժի կնոջը, և ընկերանում են։ Որքան շատ է շփվում ամուսնական զույգի հետ, այնքան շատ են գաղտնիքներն ու առեղծվածները: «Behind Her Eyes» մինի սերիալը բրիտանացի գրող Սառա Փինբորոյի 2017 թվականի համանուն բեսթսելեր գրքի 2017 թվականի ադապտացիան է։ Փինբորոյի մասնագիտացումը հոգեբանական թրիլլերներն ու սարսափներն են, իսկ In Her Eyes-ի գլխավոր առավելությունն այն է, թե ինչպես է հեղինակը հմտորեն փոխում բոլոր խաղաքարտերը՝ սիրային կամ ընտանեկան դրաման վերածելով քրեական և միստիկական դրամայի:

Scenes from a Marriage

Ժանր: դրամա

scenes - 5 նոր մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

10 տարվա ամուսնությունից հետո հերոսներն ամուսնալուծվում են։ Բայց ամուսնալուծությունից հետո նրանց զգացմունքներն արթնանում են։ Սա Ինգմար Բերգմանի համանուն ֆիլմի ռիմեյքն է: Սերիալի գործողությունները տեղափոխվել են ժամանակակից Ամերիկա, իսկ գլխավոր դերերում են Ջեսիկա Չեստենը և Օսկար Այզեկը։ Ավելին, այս դերերը հակադարձվում են Բերգմանի տարբերակին. կին-տղամարդ դերակատարները փոխվում են տեղերով: Ֆիլմ ասում է, որ սա բեմադրություն է, թատրոն։ Բայց իրականում դու տեսնում ես իրական կյանքը։

The Chestnut Man

Ժանր: դետեկտիվ, թրիլլեր 

man - 5 նոր մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

Դաժան սպանության վայրում հայտնաբերվել է շագանակից պատրաստված տիկնիկ. 2 հետախույզ հետաքննում են հանցագործությունը և կապ հայտնաբերում նախարարի դստեր անհետացման հետ։ Սերիալը հիմնված է Սորեն Սվեյստրուպի համանուն բեսթսելերի վրա։ Այս սերիալում կարևոր է մթնոլորտն ու մանրուքները։ Սկզբում ամեն ինչ այն աստիճանի է մռայլ, որ հուսահատության զգացում է առաջանում։ Բայց աստիճանաբար, քայլ առ քայլ ոստիկանությունը մոտենում է մարդասպանին գտնելու լուծմանը։ Վերջում պարզվում է, որ սերիալը հուսահատության մասին չէ, այլ ուժային կառույցների հուսալիության ու հույսի։

Maid

Ժանր: դրամա

maid - 5 նոր մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

Հարաբերություններում բռնության ենթարկվելուց հետո երիտասարդ մայրը աշխատանքի է անցնում որպես հավաքարար, որպեսզի կերակրի իր երեխային և հույս ձեռք բերի ավելի լավ ապագայի համար: Վերջին տարիներին թողարկված ամենահուզական սերիալներից է: Սերիալի կախարդանքը մանրուքների և հիշողությունների մեջ է։ Ստեղծողները աստիճանաբար են բացում մեր առջև՝ ամեն բան կապելով ընտանեկան բռնությանը, որտեղ հայտնվում է Ալեքսը: Սա պատմություն է մի կնոջ մասին, որը պայքարում է հանուն ազատության և երեխա մեծացնելու հնարավորության, ճանապարհին իհարկե սխալվում և սայթաքում է, բայց առաջ է գնում։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա