Logo

5 փաստ «Doctor Strange in the Multiverse of Madness» ֆիլմի մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 12.05.2022Կինո
Doctor Strange in the Multiverse of Madness

«Spider-Man: No Way Home» ֆիլմի թողարկումից ի վեր Marvel-ի երկրպագուները սպասում էին «Doctor Strange» ֆիլմի երկրորդ մասին։ Ավելի հին ժապավեններին անիրատեսական թվով հղումներից հետո երկրպագուներն ակնկալում են առնվազն նույն մակարդակը «Doctor Strange in the Multiverse of Madness»-ից («Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում»):

Եվ քանի որ ֆիլմի երկար սպասված պրեմիերան այլևս անցյալում է` առաջարկում ենք ավելին իմանալ ֆիլմի մասին և ծանոթանալ մի քանի կարևոր փաստի.

1. Չար Սթրենջը

Չար Սթրենջ

«What If...?» անիմացիոն սերիալի չորրորդ դրվագում մեզ ցուցադրեցին Դոկտոր Սթրենջի տարբերակը, որը Քրիստինա Փալմերի հետ վարում էր իր Լամբորջինին և մահացավ դժբախտ պատահարի հետևանքով։ Դրանից հետո Դոկտոր Սթրենջը կրկնեց իր ճակատագիրը ֆիլմում և մի օր որոշեց վերադառնալ Քրիստինա Փալմերի մոտ, բայց փորձելով փրկել նրան` կլանեց բազմաթիվ մութ ուժեր և, ի վերջո, դարձավ չար դոկտոր Սթրենջ։ Նրա գործողությունները վերջում կործանեցին աշխարհը, և նա ինքն էլ հասկացավ իր սխալը, բայց արդեն ուշ էր...

2. Ֆիլմն ավելի շուտ պետք է լիներ

Doctor Strange in the Multiverse of Madness

Բենեդիկտ Վոնգը հույս ուներ, որ նկարահանումները կսկսվեն 2018 թվականի վերջին, սակայն դա տեղի չունեցավ, և նկարահանումները հետաձգվեցին։

3. 28-րդը

Doctor Strange in the Multiverse of Madness 2

«Doctor Strange in the Multiverse of Madness»-ը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի 28-րդ ֆիլմն է։

4. Հետաքրքիր համընկնում

Doctor Strange in the Multiverse of Madness 3

Երբ 2019 թվականի Comic Con-ն անցկացվեց Սան Դիեգոյում, բացահայտվեց ֆիլմի անվանումը։ Հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ Բենեդիկտ Քամբերբեթչի ծննդյան օրվանից 2 օր անց, որն էլ հենց ֆիլմի գլխավոր դերակատարն է։

5. Բացահայտումներ ֆիլմի վերջում

Doctor Strange in the Multiverse of Madness 4

Screen Rant-ը, Collider-ը և այլ աղբյուրներ հաստատում են, որ նոր Doctor Strange-ն ունի միանգամից երկու տեսարան: Առաջինը ֆիլմի ընթացքում է։ Տեսարանում դոկտոր Սթրենջը փողոցում է, Քլեան հայտնվում է մոտակայքում։ Նա օգնություն է խնդրում Սթրենջից «իրականության կործանիչի» դեմ պայքարում: Նա Սթրենջի աշակերտն է, որը Marvel Comics-ում նրա հետ հարաբերությունների մեջ է եղել։

Տեսարանն ավարտվում է Dark Dimension-ի բացման պորտալով: Collider-ը պնդում է, որ այս ամենը կարող է ազդարարել Doctor Strange 3-ի սյուժեն: Առայժմ շարունակության մասին պաշտոնապես չի հայտարարվել։ Մեկ այլ տարբերակ է այն, որ ինքը՝ Սթրենջը, այս տեսարանի միջոցով կհայտնվի Marvel-ի որևէ այլ ֆիլմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա