Logo

5-րդ դեպքը ՀՀ առաջնություններում. 3 11մ հարված՝ միևնույն թիմի դարպասին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 20.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
19.02.2021 6th round NOAH 4 0 Van 31 scaled - 5-րդ դեպքը ՀՀ առաջնություններում. 3 11մ հարված՝ միևնույն թիմի դարպասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:13

-

-

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի «Նոա» «Վան» մեկնարկային հանդիպումն աչքի ընկավ 11մ հարվածների առատությամբ: Մրցավար Արթուր Սաֆարյանը 11մ հարվածով 3 անգամ պատժեց «Վանին»:

11մ հարվածների «Նոայի» հաստիքային իրացնող Վլադիմիր Ազարովը նպատակին հասցնելով առաջին հարվածը, ժլատություն չարեց և հաջորդ երկու հարվածների իրացումը վստահեց թիմի նորեկներ Պավել Կիրիենկոյին և Վադիմ Պայրելիին՝ հնարավորություն տալով նրանց նորամուտի խաղում բացելու գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում:

Մինչդեռ Ազարովը կարող էր իր օգտին հեթ-տրիկ գրանցել և շրջանցելով թիմից հեռացած Մաքսիմ Մայրովիչին, 14 գնդակով դառնալ «Նոայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

Նշենք, որ առաջնության աշնանային հատվածի 11 հանդիպումներում «Նոայի» օգտին միայն 5 11մ հարված էր նշանակվել, որից իրացվել էր 3-ը: Իսկ «Վանը» 13 խաղերում ընդամենը 3 անգամ էր պատժվել նման հարվածով և մրցակիցները 2 անգամ էին գրավել դարպասը:

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 15 960x640 - 5-րդ դեպքը ՀՀ առաջնություններում. 3 11մ հարված՝ միևնույն թիմի դարպասին

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Հայաստանի առաջնությունների պատմության մեջ 5-րդ դեպքն է, որ մեկ խաղում միևնույն թիմի դարպասին 11մ 3 հարված է նշանակվում:

Առաջին նման դեպքը տեղի է ունեցել 1994թ. հունիսի 25-ին Գյումրիում կայացած «Շիրակ» «Երազանք» խաղում: Շիրակցիները մինչև հանդիպման 60-րդ րոպեն պարտվում էին 0-2 հաշվով:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում վանաձորցի մրցավար Անդրանիկ Բոնջուկյանը 3 անգամ ստեփանակերտցիներին պատժեց 11մ հարվածներով: «Շիրակի» ավագ Հարություն Վարդանյանի բոլոր հարվածներն էլ ավարտվեցին Սպարտակ Գաբրիելյանի դարպասի գրավմամբ, որի շնորհիվ գյումրեցիները 3-2 հաշվով կամային հաղթանակ տոնեցին:

Fcbiel 2006 3 - 5-րդ դեպքը ՀՀ առաջնություններում. 3 11մ հարված՝ միևնույն թիմի դարպասին

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

1999թ. առաջնությունում միանգամից 2 խաղում մրցավարներն աչքի ընկան միևնույն թիմին պատժելու հարցում: Ընդ որում մարտի 11-ին կայացած «Երևան» «Կիլիկիա» խաղում «Արարատ-73-ի» հանրահայտ ավագ Հովհաննես Զանազանյանի կրտսեր եղբայրը՝ Սողոմոն Զանազանյանը ՀՀ առաջնությունների յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ 5 անգամ ցույց տալով 11մ նշակետը: Հարվածներից 3-ը նա նշանակեց «Կիլիկիայի» դարպասին:

«Երևանի» պաշտպան Արմեն Պետիկյանը խաղասկզբում չկարողացավ հաղթող դուրս գալ Կարեն Բաբայանի հետ մենամարտում, որը հետ մղեց գնդակը: Իսկ ահա Պետիկյանի խաղընկերներ Արա Նիգոյանն ու Արամայիս Տոնոյանը հստակ իրացրին հարվածները:

«Կիլիկիան» էլ 2 անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ: Վահե Յաղմուրյանը խոցեց Արմեն Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը, իսկ ահա Արման Քարամյանը չկարողացավ հաղթող դուրս գալ դարպասապահի հետ մենամարտում, որը հետ մղեց գնդակը: Այդ խաղում «Երևանը» հաղթեց 4-2 հաշվով:

90937535 2730451473850196 1894149576185610240 n - 5-րդ դեպքը ՀՀ առաջնություններում. 3 11մ հարված՝ միևնույն թիմի դարպասին

21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

1999թ. առաջնությունում «Երևանը» 2-րդ անգամ մեկ խաղում 11մ 3 հարվածի իրավունք ստացավ: Դա տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Երևանում «Գյումրիի» հետ կայացած խաղում, որում Կարեն Նալբանդյանը 3 անգամ պատժեց գյումրեցիներին: Վարազդատ Ավետիսյանը դիպուկ հարվածներով գրավեց Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպանած դարպասն ու ապահովեց իր թիմի խոշոր հաշվով հաղթանակը՝ 6-2:

2009թ․ մայիսի 24-ին մրցավար Արտակ Ամիրխանյանը «Կիլիկիայի» հետ խաղում 3 անգամ պատժեց «Արարատին»Գևորգ Պրազյանը հետ մղեց Կարեն Խաչատրյանի հարվածը: Իսկ ահա Ռաֆայել Մկրտչյանը հետագայում 2 անգամ գրավեց «Արարատի» դարպասն ու ապահովեց «Կիլիկիայի» հաղթանակը՝ 3-2:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա