Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում, բացի Անգլիայի Պրեմիեր լիգայից, կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
VivaroNews-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության:
«Վերդեր» – «Բավարիա»
Բունդեսլիգա, 18-րդ տուր, 28-ը հունվարի, մեկնարկը՝ 18:30-ին
Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Վերդեր»՝ 15-րդ հորիզոնական (16 միավոր), «Բավարիա»՝ 1-ին հորիզոնական (42 միավոր)
Կորուստները. «Վերդեր»՝ Յարոսլավ Դրոբնի (որակազրկում), Ֆլորիան Գրիլիչ, Իզետ Հայրովիչ (վնասվածքներ), հարցականի տակ է Ֆիլիպ Բարգֆրեդեի, Կլեմենս Ֆրիտցի, Սերժ Գնաբրիի, Զլատկո Յունուզովիչի և Արոն Յոհանսոնի մասնակցությունը (վնասվածքներ)
«Բավարիա»՝ Տիագո Ալկանատարա, Ժերոմ Բոատենգ, Արտուրո Վիդալ, Միլոշ Պանտովիչ, Նիկլաս Դորշ (վնասվածքներ)
Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Բավարիան» հաղթել է բոլոր դեպքերում