Logo

50 Cent-ի և Snoop Dogg-ի համերգները չեղարկվել են

Հեղինակ
tigran5
00:00 / 20.12.2021ՍՊՈՐՏ
upload 20100625 mkh rf1 818 pic4 zoom 1500x1500 56647 - 50 Cent-ի և Snoop Dogg-ի համերգները չեղարկվել են

Ամերիկացի ռեփեր Drakeo-ն դանակահարվել է Լոս Անջելեսի Once Upon A Time In LA երաժշտական ​​փառատոնի ժամանակ, որի պատճառով չեղարկվել են հայտնի հիփ-հոփ կատարողների ելույթները. հաղորդում է The New York Post-ը:

Անհայտ անձինք կուլիսներում վիրավորել են Դրակեոյին, երաժիշտը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Լոս Անջելեսի ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակվողների ինքնությունը:

Համերգը կայացել է Լոս Անջելեսի «Exposition Park»-ի Banc of California ստադիոնում, որտեղ պետք է ելույթ ունենային հայտնի ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ը, Ice Cube-ը, The Game-ը, 50 Cent-ը և YG-ը: Նրանց ելույթները չեղյալ են հայտարարվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 5-ին Astroworld փառատոնում ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ հրմշտոցի հետևանքով տասը մարդ է մահացել, այդ թվում՝ իննամյա մի տղա, որը հիվանդանոցում մահացել է բազմաթիվ վնասվածքներից:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա