Logo

5գիրք + 5ֆիլմ. Անի Խաչիկյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 20.01.2021Հեղինակներ
անի - 5գիրք + 5ֆիլմ. Անի Խաչիկյան

Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews-ի հետ կիսվել է դերասանուհի Անի Խաչիկյանը։

1. Ժանտախտ

Հեղ.՝ Ալբեր Կամյու

Ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի «Ժանտախտը» վեպը հրատարակվել է 1947 թվականին: Գործողությունները ծավալվում են մի քաղաքում, որտեղ առնտներից տարածվել է սարսափելի ժանտախտն ու գերի վերցրել բնակիչներին: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում: Սակայն այդ ամենն ավելի զարհուրելի չէր քան մեկ այլ «համաճարակ»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն ու մասնավորապես ֆաշիզմը: Տպավորիչ է գրքի ավարտը. մինչդեռ քաղաքացիները նշում են հիվանդության նահանջն ու իրենց հաղթանակը, բժիշկ Ռիեն մտածում է՝

«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:

Ժանտախտը Ալբեր Կամյու

2. Արժանավայել ապրելու արվեստի մասին

Հեղ.՝ Միշել Մոնտեն

Գիրքը ընթերցողին պատմում է ֆրանսիացի փիլիսոփա և լուսավորիչ Միշել Մոնտենի կյանքի, հայացքների ու ժամանակի մասին: Այն բաղկացած է ընդարձակ կենսագրական ակնարկից և Մոնտենի հանրահայտ Փորձեր գրքից։

Մոնտեն Մ. Արժա

3. Գարեգին Նժդեհի ասույթներ

  • Ամեն վախկոտ կենսաբանորեն անբարոյական է:
  • Անհայրենիք դարձաձ մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը:
  • Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է:

Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը. Գարեգին Նժդեհ (ասույթներ) - Shabat.am

4. Հրանտ Մաթևոսյանի պատմվածքները և վիպակները

Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունները կհրատարակվեն երկհատոր գրքով | Լրագիր

5. Ծիծաղելի մարդու երազը

Հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի

Մի միայնակ երիտասարդ, որի շրջապատը վաղ տարիքից նրան զվարճալի էքսցենտրիկ է համարում, որոշում է ինքն իրեն գնդակահարել ՝ իր մեջ հաստատված գաղափարի պատճառով: Բայց իր խիղճը հետապնդում է նրան կատարած ստոր գործի պատճառով: Մտքի մեջ հերոսը քնում է ատրճանակը ձեռքին։ Երազում նա տեսնում է մի աշխարհ, որը նման է Երկրին, բայց որի մեջ ամեն ինչ կատարյալ է. չկա զայրույթ, նախանձ, գողություն: Երկիրն իդեալական էր ամեն ինչում: Աստիճանաբար նրա աչքի առաջ այդ աշխարհը վերածվում է ընկած աշխարհի, ինչպես Երկրի վրա, և այս անկման պատճառն ինքը պատմության հերոսն է: Հերոսը արթնանում է որպես բոլորովին այլ անձնավորություն ՝ իմանալով, որ անկատար աշխարհում ավելի լավ է սեր ու բարություն սերմանել, քան հակառակը…

Сон смешного человека», Режиссёр Александр Петров - KinoVoid.com

Իսկ Անիի սիրելի ֆիլմերը հետևյալն են…

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա