Logo

5գիրք + 5ֆիլմ. Անի Խաչիկյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 20.01.2021Կինո
անի - 5գիրք + 5ֆիլմ. Անի Խաչիկյան

1. Ճեղքելով ալիքները/Рассекая волны/Breaking the Waves/1996

Ռեժ.՝ Լարս Ֆոն Թրիեր

դերերում՝ Էմիլի Ուոթսոն, Ստելլան Սկարսգորդ, Քեթրին Քարթրիջ, Ժան-Մարկ Բառ, Էդրիան Ռոուլինս, Ուդո Կիր

Ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Ճեղքելով ալիքները» 1996 թ. ֆիլմը Սթելանին ճանաչում բերեց: Ֆիլմում նա գլխավոր դերով հանդես եկավ Էմիլի Ուոթսընի հետ: Հետագայում Ֆոն Թրիերը Սթելանին նկարահանեց ևս երեք ֆիլմերում՝ «Խավարում պարողը/Dancer in the Dark» 2000, «Դոգվիլ/Dogville» 2003 և «Մելանխոլիա/Melancholia» 2011:

Գլխավոր հերոսուհի Բեսը (Էմիլի Ուոթսըն) սիրահարվում է Յանին (Սթելան Սկարսգարդ): Չնայած հարազատների դեմ լինելուն՝ նրանք ամուսնանում են ու երջանիկ են լինում մինչ այն պահը, երբ Յանը տուն է վերադառնում վիրավորված: Ի՞նչպես կինը կարող է օգնել վիրավոր ամուսնուն…

Рассекая волны (1996) смотреть онлайн или скачать фильм через торрент бесплатно в хорошем качестве. Трейлеры, правдивые оценки, рецензии, комментарии, похожие фильмы, саундтрек, новости и интересные факты на кино портале

2. Գայթակղության ծով/Море Соблазна/Serenity/

ռեժ.՝ Սթիվեն Նայթ

դերերում՝ Մեթյու Մակքոնահի, Էն Հեթուեյ, Ջեյսոն Քլարկ, Դայան Լեյն, Ջիմոն Հոնսու և Ջերեմի Ստրոնգ

Ֆիլմի իրադարձություններն սկսվում են Պլիմուտ արևադարձային կղզում: Բեյքեր Դիլլը փոքր նավ ունի և հարուստ հաճախորդներին զվարճացնում է ձկնորսությամբ: Բեյքերը Իրաքյան պատերազմի վետերան է և կոնտուզիայի պատճառով վատ է հիշում անցյալը։ Մի օր նրա կյանքում հայտնվում է նախկին կինը՝ Կարենը: Նա խնդրում է իր նոր ամուսնուց՝ Ֆրենկից, որը բռնակալ և հարբեցող է, փրկել իրեն և Բեյքերի հետ իրենց ընդհանուր որդի Պատրիկին: Բեյքերը պետք է կազմակերպի դժբախտ պատահար ձկնորսության ժամանակ: Նա սկզբում մերժում է, բայց որոշ ժամանակ անց համաձայնում է:

Море соблазна»: Особенности сюрреалистичной рыбалки с Мэттью МакКонахи

3. Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն/Весна лето осень зима… и снова весна/2003

ռեժ.՝ Կիմ Կի Դուկ

դերերում՝ Կիմ Կի Դուկ, Պակ Չինա

Լեռնային խաղաղ վայրում, որտեղ կյանքը ենթարկվում է բնության ռիթմին, լճի մակերեսին գտնվում է պագոդան։ Նրա բնակիչներն են ծեր վանական բժիշկը և նրա երիտասարդ սանը։ Թեև Բարձրագույն Ճշմարտությունից ծերունուն բաժանում է միայն մահկանացու շերտը, սակայն նա ի զորու չէ կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես ոչ ոք չի կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Այդպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն։

Фильм Весна, лето, осень, зима... и снова весна (Bom yeoreum gaeul gyeoul geurigo bom): фото, видео, список актеров - Вокруг ТВ.

4. Բաբելոն/Вавелон/Babel/2006

ռեժ.՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուդերերում՝ Բրեդ Փիթ, Քեյթ Բլանշետ, Ադրիանա Բարասա, Գաել Գարսիա Բեռնալ, Ռինկո Կիկուտի

 2006 թ. նկարահանված միջազգային դրաման, որի ռեժիսորն է մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, իսկ սցենարիստը Գիլերմե Արիագան,  առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Ավելի ուշ ֆիլմը շահել է «Ոսկե Գլոբուս» որպես տարվա լավագույն դրամա, և առաջադրվել յոթ «Օսկարի»` ստանալով մեկը երաժշտության համար։

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Մարոկկոյում, Մեքսիկայում և Ճապոնիայում, իսկ սկզբնակետ հանդիսանում է ողբերգությունը, որը տեղի է ունենում Ռիչարդ և Սյուզան զույգի հետ Մարոկկոյում նրանց զբոսաշրջային այցի ընթացքում: Տուրիստական ավտոբուսով շրջագայելիս Սյուզանին է դիպչում երկու տեղացիների կողմից արձակված փամփուշտը: Միևնույն ժամանակ, Ռիչարդի և Սյուզանի երկու դուստրերը, ովքեր թողնվել էին մեքսիկացի դայակի խնամակալությանը, վերջինիս հետ միասին մեկնում են Մեքսիկա՝ դայակի որդու ամուսնությանը: Ճանապարհորդությունն ամենահեշտերից չէ: Եվ, վերջապես, Տոկիոյում մոր ինքնասպանությունը ծանր տանող խուլուհամր ուսանողուհի Չիեկոն վիճաբանում է հոր հետ և իր զայրույթը թափում շրջակա մարդկանց վրա…

Babel movie review & film summary (2006) | Roger Ebert

5. Միջաստղային ճամփորդություն/Интерстеллар/Interstellar/2014

ռեժ.՝ Քրիստոֆեր Նոլան

դերերում՝ Մեթյու Մակքոնահի, Էն Հեթուեյ, Ջեսիկա Չեստեյն, Մայքլ Քեյն

Անգլիացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմն է՝ նկարահանված իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սյուժետի և ամերիկացի ֆիզիկոս և աստրոնոմ՝ Քիփ Թորնի գիտական աշխատությունների հիման վրա։ Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված տարածաժամանակի թունելը, որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճեն հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով։

Интерстеллар" (К. Нолан, США/Великобритания, 2014)

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա