Logo

5գիրք + 5ֆիլմ. Արման Գասպարյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 09.12.2020Գրադարան
արմ - 5գիրք + 5ֆիլմ. Արման Գասպարյան

Այսօրվա 5գիրք+5ֆիլմ շարքի հյուրը Armenpress լրատվական կայքի խմբագիր Արման Գասպարյանն է։ Արմանի խորհուրդ տված գրքերի և ֆիլմերի շնորհիվ ձեր գիտաֆանտաստիկ շաբաթն ապահովված է։

Հիմնադրում/Foundation

Հեղ.՝ Այզեկ Ազիմով

«Հիմնադրում»-ը Ազիմովի յոթ գիտաֆանտաստիկ վեպերի շարքից է (ի սկզբանե բաղկացած էր երեք գրքից, գրվեցին ևս չորս գիրք, դրանցից երկուսը նախորդում են նկարագրված աշխարհի ժամանակագրությանը): 1966-ին եռագրությունն արժանացավ «Հյուգո» հատուկ մրցանակի  (ֆանտաստիկ ժանրի ամենահին և արժեքավոր մրցանակներից մեկը) ՝ բոլոր ժամանակի լավագույն ֆանտաստիկ շարքի համար: Այն համարվում է նաև 10 լավագույն գիտաֆանտաստիկ գրքերից մեկը։

Եռագրության համար հիմք է հանդիսացել Էդվարդ Գիբբոնի «Հռոմեական կայսրության կործանման և անկման պատմություն» աշխատությունը։

foundation isaac asimov - 5գիրք + 5ֆիլմ. Արման Գասպարյան

Լույսի իշխանը/Lord of Light/

Հեղ. ՝ Ռոջեր Ժելյազնի

Երկրի կործանումից հետո «Հնդկաստանի աստղ» տիեզերանավի անձնակազմը մեկ այլ աստղային համակարգի մոլորակներից մեկում գաղութ է հայտնաբերում: Հաղթելով մոլորակի գրեթե բոլոր նախնական բնակիչներին՝ նավի անձնակազմը իրենց համար քաղաք է կառուցում մոլորակի բևեռներից մեկում: Մոլորակը գաղութացնելու գործընթացում մարդիկ հասնում են տեխնիկական զորության և անմահության և  իրենց հռչակում են աստվածներ: Գաղութարարները բաժանվում են երկու մասի. Երկնային քաղաքում ապրող և տեխնիկական օգուտներ վայելող աստվածները և հասարակ մարդիկ, որոնք ամեն կերպ ճնշվում են աստվածների կողմից և ապրում են մոլորակի միջնադարյան քաղաքներում: Երկնային հիերարխիան զարգանում է աստվածների հնդկական պանթեոնի պատկերով և նմանությամբ:

51HZI1VlbPL - 5գիրք + 5ֆիլմ. Արման Գասպարյան

 

Դյունա/Dune/

հեղ.՝ Ֆրենկ Հերբերտ

Վեպի իրադարձությունները ծավալվում են հեռավոր ապագայի գալակտիկայում՝ միջաստղային կայսրության տիրապետության տակ, որտեղ ավատատիրական գերդաստանները տիրում են ամբողջական մոլորակների: «Դյունա»-ն պատմում է երիտասարդ ազնվական Պոլ Ատրեյդեսի մասին, ում ընտանիքը ստացել է Արրակիս մոլորակի ղեկավարումը: Արրակիսի անապատներում յուրահատուկ «համեմունք» են գտնում, որն անհրաժեշտ է տիեզերական թռիչքների համար: Ռազմական հեղաշրջումից հետո Պոլը ստիպված թաքնվում է անապատի բնակիչների` ֆրեմենների մոտ, և արդյունքում նրանց մղում սուրբ պատերազմի` ընդդեմ կայսրության

9780593099322 - 5գիրք + 5ֆիլմ. Արման Գասպարյան

Դիմադրություն/The Stand

հեղ.՝ Սթիվեն Քինգ

Գաղտնի լաբորատորիայից դուրս է պրծել սուպերգրիպի մահացու վարակը: Լաբորատորիայի պահակը ընտանիքի հետ փրկվելու համար փախչում է տարբեր նահանգներով ու դառնում մարդկության կործանման պատճառ: Մարդիկ անգիտակցորեն իրար վարակում են, հազում, փրշտում են, բարձրանում է նրանց ջերմությունը, ու մահանում են: Մնում են քչերը…

81c8No6mSPL 960x1585 - 5գիրք + 5ֆիլմ. Արման Գասպարյան

 

Մութ աշտարակ/The Dark Tower/

Սթիվեն Քինգ

«Մութ աշտարակ» Ստիվեն Քինգի վեպերի շարքն է, որոնք գրված են ֆանտազիայի, սարսափի, գիտական ​​ֆանտաստիկայի, վեսթերն ու այլ ժանրերի խաչմերուկում: Սերիալը պատմում է հրաձիգ Ռոլանդ Դեսեյնի երկար թափառումների մասին, ով փորձում է գտնել լեգենդար մութ աշտարակը:

8ed5dfcbb50e88d217f3f0957dc7cfdf - 5գիրք + 5ֆիլմ. Արման Գասպարյան

Իսկ Արմանի սիրելի ֆիլմերը հետևյալն են…

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա