Logo

5գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 25.11.2020Հեղինակներ
.jpg - 5գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան

VNews-ի հետ իր սիրելի գրքերով և ֆիլմերով այս անգամ կիսվել է «ԳրաՏուն» հրատարակչության համահիմնադիր Հայկ Կոստանյանը։

1. Վարպետն ու Մարգարիտան

Հեղ.՝ Միխայիլ Բուլգակով

«Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:

Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց։

4mjfgeuzx2ctsoyw - 5գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան

2. Փրկիչը` տարեկանի արտում

Հեղ.՝ Ջերոմ Սելինջեր

Աշխատությունում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։

632vzg5u1h8d0ixy - 5գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան

3. Շառաչ և Ցասում

Հեղ.՝ Ուիլյամ Ֆոլքներ

Վեպի վերնագիրը վերցված է Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգությունից: Ըստ այդմ՝ կյանքը պատմություն է, որը պատմում է ապուշը. այն լի է շառաչով և ցասումով, սակայն զուրկ է իմաստից:

Քոմփսոնների ընտանիքը Ջեֆերսոնի տարածքում ամենահինն ու մի ժամանակ ամենաազդեցիկներից էր: Ջեյսոն Քոմփսոնը և նրա կինը՝ Քերոլայնը, ունեն չորս զավակ՝ Քվենթին, Քենդեյս (Քեդդի), Ջեյսոն և Մորի: Այս վերջինը ծնվում է հոգեկան արատով և հինգ տարեկանում, երբ վերջնականապես պարզվում է, որ նա ողջ կյանքում մնալու է ապուշ, վերանվանվում է Բենջամեն կամ Բենջի:

7pc5azrnt90xldi3 - 5գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան

4. Ծանր լույս

Հեղ.՝ Վանո Սիրադեղյան

Մարդկային ճակատագրի և գոյության իրարամերժ ընթացքի մեջ հեղինակի համար առաջնային է մնում ապրածի իմաստավորումը, պարտքի զգացումը հասարակության, նաև իր իսկ խղճի առջև։

200px TsanrLuys - 5գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան

5. Կյանքին ասել այո, հոգեբանը համակենտրոնացման ճամբարում

Հեղ.՝ Վիկտոր Ֆրանկլ

20-րդ դարի հոգեբան Ֆրանկլի գիրքը համակենտրոնացման ճամբարում նրա անցկացրած ժամանակի մասին է։ Գրքում Ֆրանկլը նշում է, որ բազմաթիվ առողջ, երիտասարդ մարդիկ չդիմացան համակենտրոնացման ճամբարի պայմաններին՝ հյուծվեցին, ինքնասպան եղան։ Բայց շատ մարդիկ, ովքեր արտաքուստ վտիտ էին, տարեց, կարողացան դիմանալ։ Տարբերությունը, ըստ Ֆրանկլի, այն էր, որ տոկուն մարդիկ ունեին կյանքի իմաստ՝ մի մեծ գաղափար, մի կարևոր մարդ, հանուն որի ուզում էին ապրել, կենդանի մնալ։

103650175 783287112205370 9193261269672832656 n - 5գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան

Իսկ Հայկի 5 ամենասիրելի ֆիլմերը հետևյալն են…

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա