Logo

5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 05.03.2021Գրադարան
.jpg - 5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ

 

1. Pulp Fiction

Քվենտին Տարանտինո

Pulp Fiction 20th Anniversary: A Critic Reflects | Time

8.000.000 դոլար արժողությամբ այս ֆիլմը լիովին արդարացրեց իր ծախսերը և Կաննի կինոփառատոնից ռեժիսոր Քվենտին Տարանտինոն գնաց «Ոսկե արմավենին» գրկած և բազմաթիվ գովասանքներ վաստակած: Ֆիլմը մտնում  է IMDb կայքի 250 ամենալավ ֆիլմերի ցանկի մեջ:

Ֆիլմի «վատ տղաներ» Վինսենթն ու Ջուլսը լուծում են իրենց քրեական բոսի հարցերը, իսկ աշխատանքից դադարների ժամանակ սիրում են փիլիսոփայել ու խորհել ամենավերացական ու հոգևոր թեմաներով:
Ֆիլմը պատմում է Վինսենթի ու նրա բոսի կնոջ՝ Միայի հարաբերությունների, ըմբշամարտիկ Բուտչի, սրճարանում նստած երկու անհաջողակ գողերի և շատ այլ հետաքրքիր դեպքերի մասին:

2. Psycho

Ալֆրեդ Հիչքոք

Psycho (1960) | Hitchcock film, Movie facts, Scary movies

Ռոբերտ Բլոխի 1959 թ. համանուն վեպի էկրանավորման կենտրոնում Լիլան է, որը սիրահարված է ամուսնալուծված մի տղամարդու: Աղջիկը դժգոհ է սիրելիի վերաբերմունքից, և որոշում է փոխել իր կյանքը, անցյալում թողնելով բոլոր անցանկալի մարդկանց: Լիլան աշխատանքի վայրից խոշոր գումարներ է գողանում և փախչում է քաղաքից: Սակայն, ինչպես ասում են. «Ճակատագրից չես փախչի»… 1961 թ. ֆիլմի դերասանուհիներից մեկը՝ Ջանեթ Լին արժանացավ Օսկարի՝ «2-րդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

3. Duel

Սթիվեն Սփիլբերգ

Classic Film Review: Duel (1971) ~ KIERON MOORE

Ֆիլմը պատմում է մի կոմիվոյաժորի մասին. Դեյվիդ Մանը Կալիֆորնիայի ճանապարհներով վարում է իր կոմպակտ կարմիր «Պլիմուտը»: Նա փորձում է շրջանցել հսկայական բեռնատարը, իսկ վերջինիս վարորդը դա ընկալում է որպես վիրավորանք և անձնական մարտահրավեր նետում Դեյվիդին: Նախ` բեռնատարի անտեսանելի վարորդը բազմիցս շրջանցում է կարմիր մեքենան և դանդաղեցնում արագությունը: Հետո սկսում է հոգեբանական խաղեր խաղալ Դեյվիդի հետ ՝ հրապուրելով նրան շրջանցել իր մեքենան… նա նույնիսկ փորձում է ոչնչացնել Դեյվիդին: Վերջինս նախ փորձում է փախչել ագրեսորից, բայց հետո հասկանում է, որ այս կերպ չի կարողանա փրկվել, ինչը նշանակում է, որ այլ բան չի մնացել, քան ընդունել մարտահրավերը:

4. Se7en

Դեյվիդ Ֆինչեր

Seven movie image 3 - 5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ
1995 թ. «Յոթ» թրիլլերի գլխավոր հերոս դետեկտիվ Ուիլյամ Սոմերսեթը երազում է աշխատանքից հեռանալու և հանգիստը վայելելու մասին: Գործից հոգնած և հանգստի սպասումներով՝ Սոմերսեթն արդեն պատրաստվում է իրագործել երազանքը, երբ հանկարծակի նրան հանձնարարում են բացահայտել մի շատ տարօրինակ մարդասպանության գործ և գտնել մեղավորին: Բայց նոր գործի բացահայտմամբ Սոմերսեթը միայնակ չի զբաղվելու. երիտասարդ և քիչ փորձառու Միլսը պետք է նրան օգնի: Բացահայտումները կստիպեն Սոմերսեթին նոր ընտրության առաջ կանգնել, և այդ ընտրությունը կփոխի շատ շատերի կյանքը:
1996 թ. ֆիլմը արժանացել է «Սատուրն» մրցանակի (գիտական ֆանտաստիկայի, ֆենթզիի և սարսափ ժանրի ֆիլմերին՝ ակադեմիայի կողմից տրվող մրցանակ)՝ «Լավագույն սցենար» և «Լավագույն գրիմ» անվանակարագերում:

5. Bram Stoker’s Dracula

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

Дракула 1992 HD Брэма Стокера cмотреть онлайн - YouTube

«Դրակուլա» ֆանտաստիկ դրաման հիմնված է Բրեմ Ստոկերի համանուն վեպի վրա: Ավելին, ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային հաջողվել է ստեղծել դրա ամենաճշգրիտ էկրանավորումը. մի քիչ սարսափեցնող, էրոտիկ կինոնկար, որն ունի թաքնված ենթատեքստեր: Ֆիլմը բազմիցս առաջադրվել է տարբեր մրցանակների, արժանացել է 3 Օսկարի՝  լավագույն զգեստների, լավագույն հնչյունային մոնտաժի և լավագույն գրիմի համար: Ֆիլմը կախարդում է սարսափի և նուրբ սիմվոլիզմի ահարկու և միևնույն ժամանակ գրավիչ մթնոլորտով: Կինոնկարի իրադարձությունները զարգանում են Լոնդոնում, 19-րդ դարի վերջին: Վլադ Դրակուլան 1462 թվականին մեկնում է թուրքերի հետ մարտի: Նա հաղթում է, բայց թուրքերին հաջողվում է  կեղծ հաղորդագրություն ուղարկել ամրոց նրա մահվան մասին, որի արդյունքում Դրակուլայի կինը ՝ Էլիզաբեթը, ինքնասպան է լինում: Քահանաներից իմանալով, որ իր ինքնասպան կնոջ հոգին անիծված է, կոմսը հրաժարվում է Աստծուց: Դրակուլան մերժում է Աստծուն և իրեն դատապարտում հավերժական տանջանքի: Զայրույթից Դրակուլան վերցնում է թուրը և խրում այն ​​քարե խաչի կենտրոնի մեջ, որից արյուն է սկսում հոսել, Դրակուլան վերցնում է բաժակը և սկսում է խմել այս արյունը,ասելով՝ «Արյունը կյանք է, և այն կլինի իմը»:

 

 

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա