Logo

5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 13.01.2021Հեղինակներ
սս - 5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews-ի հետ կիսվել է գրող, լրագրող Մհեր Արշակյանը։

 

1. Կարամազով եղբայրներ

Հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի

թարգմանություն՝ Կարպիս Սուրենյանի

Ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վերջին վեպը, գրվել է երկու տարում՝ 1879-80 թթ. ընթացքում։ Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր այս գործը, որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չհաջողվեց նրան ավարտին հասցնել այդ մտահղացումը։ Վեպում հեղինակը քննության է առնում փիլիսոփայական հարցեր Աստծո, ազատության և խղճի մասին։ Այն համարվում է համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկը։

Karamazov Brothers 600x600 - 5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

2. Աբիսողոմ-Աբիսողոմ

հեղ.՝ Ուիլյամ Ֆոլքներ

Ամերիկացի գրող Ուիլյամ Ֆոլքների այս վեպը առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Վեպի գործողությունները զարգանում են Ամերիկայի քաղաքացիական պատերազմից առաջ, ընթացքում և հետո։ Այն պատմում է Ամերիկայի հարավում ապրող երեք ընտանիքների մասին՝ կենտրոնանալով Թոմաս Սաթփենի կյանքի վրա։

370x370 - 5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

3. Վարպետը և Մարգարիտան

Հեղ.՝ Միխայիլ Բուլգակով

Համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, խորհրդավոր, միստիկ, հզոր, աներևակայելի հորինվածքով և հանճարեղ կառուցվածքով: Միխայիլ Բուլգակովի այս վեպը գրվել է 1929-1940 թթ. ընթացքում և գրողի կենդանության օրոք չի հրատարակվել:
Վեպում զարգանում են 2 սյուժետային գծեր. մեկը պատմում է 20-րդ դարի առաջին տասնամյակների Մոսկվայի, մյուսը՝ Քրիստոսի հայտնության 30-ականների երուսաղեմյան դեպքերի մասին: Վեպի երկու սյուժետային գծերը որքան էլ կապ չունեն իրար հետ, նույնքան էլ կապված են՝ կազմելով մեկ ամբողջականություն, մեկ ասելիք: Պարտադիր ընթերցելու և վերընթերցելու վեպ:

4mjfgeuzx2ctsoyw - 5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

4.Անկում

Հեղ.՝  Ալբեր Կամյու

Ալբեր Կամյուի փիլիսոփայական վիպակը, որն առաջին անգամ տպագրվել է 1956 թվականին հանդիսանում է Կամյուի վերջին ավարտուն գիրքը։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսական ժառանգության յուրօրինակ համառոտագրությունն է, ուր, ասես ոսպնյակում, ի մի են բերված ստեղծագործական գրեթե բոլոր մոտիվները։ Իր հերոսի ինքնախոստովանությամբ՝ Կամյուն տվել է ժամանակակից մարդու ներաշխարհի ամբողջական և ուրույն մի համայնապատկեր, որը, կարելի է ասել, բնութագրական է դարաշրջանի իմաստով։ Վիպակի հիմնախնդիրը համատարած անկման պատմությունը կերտելն է, որում բացահայտված են ստի, կեղծիքի, փարիսեցիության, աբսուրդի (իր բոլոր դրսևորումներով), մարդկային հարաբերությունների ենթագիտակցական այլասերման, օտարման, խորթացման հոգևոր, հոգեբանական, սոցիալական և բարոյական հիմքերը։

i0zs3wn5ukaf2oj9 - 5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

5. Համլետ

Հեղ.՝ Ուիլյամ Շեքսպիր

Աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի պիեսը ողբերգական պատմություն է Համլետի՝ դանիական արքայազնի մասին։ Համարվում է նրա ամենահաջող ու նշանավոր ստեղծագործությունը։ «Համլետ»-ը գրվել է 1600-1602 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1603 թվականին։ Սա Շեքսպիրի ամենաերկար պիեսն է. պարունակում է 4 042 տող և 29 551 բառ։ Այս պիեսի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և բեմադրվել բազում ներկայացումներ։ Համլետի դերով հանդես են եկել հայտնի դերասաններ, նաև դերասանուհիներ, իսկ Համլետի դերը համարվում է ամենացանկալի ու բարդ դերերից մեկը։ Հայկական թատրոնում Համլետի առաջին դերակատարը եղել է մեծանուն հայ դերասան՝ Պետրոս Ադամյանը:

index 1 - 5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

Իսկ Մհերի սիրելի ֆիլմերը հետևյալն են.

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա