Logo

6 միավորի արժեք ունեցող արարատյան հերթական դերբին, ստուգարք եվրոպական քննությունից առաջ. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 15.10.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
ararat ararat armenia 1 - 6 միավորի արժեք ունեցող արարատյան հերթական դերբին, ստուգարք եվրոպական քննությունից առաջ. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրից առաջ

Միջազգային հերթական դադարից հետո 9-րդ տուրի 5 հանդիպումներով կրկին վերսկսվում է VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՆՈԱ» – «ՍԵՎԱՆ»

15 հոկտեմբերի, ժ.16:00,  Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Նոա»՝  5-րդ տեղ (10 միավոր), «Սևան»՝ 3-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Անհաջող մեկնարկից հետո «Նոան» նախորդ 3 տուրերում զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակը՝ վաստակելով 7 միավոր: Նախ «Նոան» ոչ-ոքի (1-1) խաղաց «Նորավանքի» հետ, ապա հաղթեց «Վանին» (2-1) և «Ուրարտուին» (1-0):
  2. «Սևանը» Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ առաջնությունում առայժմ ոչ միայն չի պարտվել, այլև անցկացրած 6 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել: Այդ հանդիպումներում «Սևանը» 12 միավոր է վաստակել՝ տոնելով 3 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

sevan 1 960x640 - 6 միավորի արժեք ունեցող արարատյան հերթական դերբին, ստուգարք եվրոպական քննությունից առաջ. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրից առաջ

«Սևանն» առայժմ միակ թիմն է, որին հաջողվել է միավոր վաստակել «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, որով ընդհատեց մրցակցի 7 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը:

  1. «Նոայի» կազմում բոլորից արդյունավետ է գործել Ալեքսանդր Կարապետյանը, որը 3 գոլի հեղինակ է դարձել: «Սևանի» լավագույն ռմբարկուն 6 գնդակով Անդրե Մենսալաոն է:

karapetyan 960x641 - 6 միավորի արժեք ունեցող արարատյան հերթական դերբին, ստուգարք եվրոպական քննությունից առաջ. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրից առաջ

  1. Վերջին երկու հանդիպումներում «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը հաջողությամբ հետ է մղել Անդրանիկ Ոսկանյանի («Վան») և Լիվիո Միլթսի («Ուրարտու») 11մ հարվածները՝ նպաստելով թիմի հաղթանակներին:
  2. «Սևանի» 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյին իրավամբ կարելի է ընթացիկ առաջնության հայտնությունը համարել: Նա առաջնության մասնակից միակ դարպասապահն է, որ դեռևս գոլ բաց չի թողել՝ 6 խաղ անընդմեջ դարպասը պահելով անառիկ: Դարպասն անառիկ պահած րոպեների քանակով նա արդեն տարիքային երկու ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Անատոլի Այվազովի և Արսեն Պետրոսյանի ցուցանիշները, ինչպես նաև ընդգրկվել է դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»:

didi 960x640 - 6 միավորի արժեք ունեցող արարատյան հերթական դերբին, ստուգարք եվրոպական քննությունից առաջ. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրից առաջ

Եթե Ֆիգերեդոյին հաջողվի «Նոայի» հետ խաղում առնվազն 60 րոպե դարպասն անառիկ պահել, ապա կդառնա ՀՀ առաջնությունների պատմության մեջ 6-րդ դարպասապահը, որը 600 և ավելի րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Ռեկորդակիրը «Շիրակի» նախկին դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանն է, որը 2002թ. առաջնությունում 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:

Որակազրկման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Արարատ-Արմենիայի» հետ խաղում դաշտից հեռացված սևանցի Էբրիմա Ջատան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա