Logo

66 րոպե խաղադաշտում և ռեկորդ․ Շաղոյանը՝ «Արարատ-Արմենիայում» այդ ցուցանիշով առաջատար

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 26.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
240645643 1061845694352254 3892203324370824853 n - 66 րոպե խաղադաշտում և ռեկորդ․ Շաղոյանը՝ «Արարատ-Արմենիայում» այդ ցուցանիշով առաջատար

«Նոայի» հետ հանդիպման 87-րդ րոպեին մտնելով խաղադաշտ, ընդամենը մեկ րոպե անց Ժիրայր Շաղոյանը գրավեց մրցակցի դարպասը՝ բացելով գոլերի հաշիվը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում և նպաստելով «Արարատ-Արմենիայի» խոշոր հաշվով հաղթանակին:

Շաղոյանը դարձավ Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա Գրիգորի Մաթևոսյանի դարպասը գրավեց 20 տարեկան 137 օրականում: Շաղոյանը գերազանցեց Արթուր Դանիելյանի ցուցանիշը, որը թիմի կազմում գոլերի հաշիվը բացել էր 21 տարեկան 76 օրականում:

ԲԿՄԱ-ում անցկացրած 2 մրցաշրջաններից հետո վերադառնալով հարազատ կոլեկտիվ, Ժիրայր Շաղոյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում գտնվելով ընդամենը 66 րոպե: Սակայն դա էլ բավական էր շնորհալի երիտասարդին Բարձրագույն խմբում գոլերի հաշիվը բացելու համար:

01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 29 960x640 - 66 րոպե խաղադաշտում և ռեկորդ․ Շաղոյանը՝ «Արարատ-Արմենիայում» այդ ցուցանիշով առաջատար

«Նոայի» հետ հանդիպումը Բարձրագույն խմբում Շաղոյանի անցկացրած ընդամենը 15-րդ խաղն էր: Ընդ որում բոլոր հանդիպումներում էլ նա փոխարինման է մտել: Բարձրագույն խմբում Շաղոյանը նորամուտը նշել է 2018թ. սեպտեմբերի 29-ին «Լոռիի» հետ կայացած առաջնության խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Հանդիպման 90-րդ րոպեին գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Արտակ Օսեյանը Ժիրայրին խաղադաշտ էր մտցրել թիմի ռմբարկու Իվայլո Դիմիտրովի փոխարեն:

Մեր ընտրանին

Այդ օրը պատանի ֆուտբոլիստը 17 տարեկան 172 օրական էր: Նա դարձել էր Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Հետագայում նրա ցուցանիշը գերազանցեցին Նարեկ Ալավերդյանն (17 տարեկան 66 օրական) ու Արթուր Սերոբյանը (17 տարեկան 71 օրական): Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում Շաղոյանը մասնակցեց 11 հանդիպման:

44938160 415742485629248 1196563062438494208 o 960x655 - 66 րոպե խաղադաշտում և ռեկորդ․ Շաղոյանը՝ «Արարատ-Արմենիայում» այդ ցուցանիշով առաջատար

Հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացնելով ԲԿՄԱ-ում, Ժիրայր Շաղոյանն Առաջին խմբի առաջնությունում լիովին դրսևորեց ռմբարկուի իր հատկանիշները: 2019/20թթ. առաջնությունում նա 23 գոլ խփեց, իսկ հաջորդ մրցաշրջանում 28 գնդակով դարձավ Առաջին խմբի մրցաշարի լավագույն ռմբարկուն:

05.04.2021 BKMA 1 2 Alashkert 19 960x640 - 66 րոպե խաղադաշտում և ռեկորդ․ Շաղոյանը՝ «Արարատ-Արմենիայում» այդ ցուցանիշով առաջատար

VNews.am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ Տարիքը Ամսաթիվն ու մրցակիցը
1. Ժիրայր Շաղոյան 20 տ. 137 օր. 25.08.2021  «Նոա»՝ 5-2
2. Արթուր Դանիելյան 21 տ. 76 օր. 26.04.2019  «Արարատ»՝ 6-2
3. Արտյոմ Ավանեսյան 22 տ. 15 օր. 01.08.2021  «Ալաշկերտ»՝ 3-0
4. Զաքարիա Սանոգո 22 տ. 322 օր. 29.10.2019  «Ալաշկերտ»՝ 1-2
5. Պետրոս Ավետիսյան 23 տ. 54 օր. 02.03.2019  «Արարատ»՝ 4-1
6. Ուգոչուկվու Լուիս Օգանա 23 տ. 111 օր. 19.04.2019  «Լոռի»՝ 3-0
7. Կեյրոն Բատիստա Ռամոս 23 տ. 239 օր. 28.11.2018  «Բանանց»՝ 3-0
8. Վլադիսլավ Օսլոնովսկի 23 տ. 265 օր. 07.10.2018  «Արարատ»՝ 1-0
9. Դավիդ Հումանես 23 տ. 339 օր. 17.10.2020  «Շիրակ»՝ 7-0
10. Խոսե Ժունիոր Բուենո 24 տ. 261 օր. 22.05.2021  «Ալաշկերտ»՝ 1-2

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա