Logo

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 03.03.2020Ռեժիսորներ
bowie - 70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

«Ռոքի Հորորի սարսափ շոուն» / The Rocky Horror Picture Show, 1975

Picture show-ն հնացած տերմին է, որը կիրառվում էր թե ֆիլմերի, թե ցուցահանդեսների պարագայում: Այնպես որ դիմահարդարման, կոստյումային կառնավալների և թեմատիկ խնջույքների անսպառ ոգեշնչման համար ստեղծված այս մյուքիզլը կինո-կաբարեի եզակի նմուշ է, եթե, իհարկե, դուք սիրում եք կինեմատոգրաֆի այս երգող ժանրը: Այն միտումնավոր հեգնում է գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմերը՝ առաջարկելով սեփական կոկտեյլ-բաղադրատոմսը միապաղաղության և վախի դեմ: Էքսցենտրիկ Ռոքի Հորորը, բոլորիդ «Տանը միայնակ 2. Նյու Յորքում մոլորված»-ից քաջ հայտնի Թիմ Քարիի դերակատարմամբ և երիտասարդ Սյուզան Սերենդոնը կփոխեն ձեր պատկերացումները ակադեմիական և զուսպ ռետրո մյուզիքլների մասին:

6Fp3am76rkv3AqevktmTMiupdnz 960x540 - 70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

«Տաքսու վարորդ» / Taxi Driver, 1976

Մարտին Սկորսեզեի կուլտային ֆիլմը բարձրացնում է բազմաթիվ սոցիալ-հոգեբանական թեմաներ, որի արդյունքում էլ ժամանակին ստեղծել է մեծ ռեզոնանս և մնացել կինոյի պատմության դասագրքերում: Սակայն բացի սուր կոնֆլիկտի բովանդակային ասպեկտից, հարկ է նշել նաև ֆիլմի ակտիվ կոստյումային և նկարչական բաղադրիչի մասին, որը փոխանցում է այդ ըմբոստ ժամանակների թարմեցնող շունչը: Երիտասարդ Ռոբերտ Դե Նիրոյի մարմնավորած գլխավոր հերոս Թրեվիս Բիքլի սանրվածքն ու ռազմական հանդերձանքը կրկնօրինակում են մինչ օրս, իսկ Ջուդի Ֆոսթերի հերոսուհու ամառային տոպերը, գլխարկն ու հսկա արևային ակնոցները հիշեցնում են ամեն ինչ, բացի մարմնավաճառուհիների կարծրատիպային հանդերձանքից:

a53bdfaef86a1644da1eb38ea0ed1159 2 960x519 - 70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

 

«Մարդ, որն ընկավ Երկրի վրա» / The Man Who Fell to Earth, 1976

Դևիդ Բոուիի երկրպագուների ամենասիրելի գիտաֆանտաստիկ ֆիլմերից մեկը պատմում է տարբեր գույների աչքեր, վառ սանրվածք և արտահայտիչ այտոսկրեր ունեցող չափազանց գրավիչ այլմոլորակայինի մասին, ով վայրէջք է կատարել Երկիր իր մոլորակի համար ջուր հայթհայթելու առաքելությամբ: Ֆիլմի կարևոր, բնապահպանական մեսիջ-ասպեկտը մի կողմ դնելով՝ կարելի է պարզապես հիանալ կարմրահեր հումանոիդի հիանալի աքսեսուարներով և նրբագեղ կոստյումներով:

image - 70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

 

«Էննի Հոլ» / Annie Hall, 1977

Անդադար սրամտորեն բողոքող և վերլուծող նյույորքաբնակ նևրոտիկի լավագույն սիրային պատմություններից մեկը, որը պատմում է իր և Էննի Հոլ անունով երիտասարդ կնոջ հետ ծանոթության, սիրավեպի զարգացման և ամենատարբեր առօրյա իրավիճակների մասին: Դայան Քիթոնի հերոսուհին ցուցադրում է դասական՝ տղամարդկային աքսեսուարների և ժիլետների կիրառման նոր՝ էկլեկտիկ և կանացի մաստեր-կլաս:

Annie Hall 3 960x555 - 70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

 

«Շաբաթ երեկոյի տենդը» / Saturday Night Fever, 1977

Դիսքո մշակույթի մասին պատմող կարևորագույն ֆիլմերից մեկը, եթե ոչ ամենակարևորը: Bee Gees, սպիտակ տաբատներ, որոնք մեզ հայտնի են «Հոլիդեյ» անվանմամբ, երիտասարդ և գերպլաստիկ Ջոն Թրավոլթա, որի շարժումները ամենատարբեր պարահրապարակներում փորձում էին կրկնօրինակել անգամ մեր ծնողները: Եվ եթե վերևում նեղ, իսկ ներքևում լայն սպիտակ տաբատները չափից շատ ռադիկալ հագուստի ատրիբուտ է , ապա ուշադրություն դարձրեք բազմատեսակ վառ և գունեղ վերնաշապիկներին՝ շուտով ամառ է:

gqTwlRkQ2FBCeeq6JxzCj4ctjHF 960x540 - 70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա