Logo

72-ամյա Սիգուրնի Ուիվերն «Ավատար 2»-ում դեռահաս աղջկա է մարմնավորել

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:16 / 04.07.2022Ռեժիսորներ
null

Հայտնի է դարձել դերասանուհի Սիգուրնի Ուիվերի դերը Ջեյմս Քեմերոնի «Avatar: The Way of Water» ֆիլմում («Ավատար. Ջրի ուղին»)։ 72 տարեկանում նա մարմնավորել է գլխավոր հերոսներ Ջեյք Սալլիի և Նեյտիրիի դեռահաս դստերը։

Disney ստուդիան հրապարակել է հերոսուհուն պատկերող առաջին կադրերը։

Օրիգինալ ֆիլմում Ուիվերը մարմնավորել էր գիտնական Գրեյս Ավգուստինին։ Դերասանուհին կարողացել է մարմնավորել դեռահասի՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ։ Քեմերոնի խոսքով՝ նա հեշտությամբ երիտասարդացել է 60 տարով և կերպարից դուրս չի եկել նկարահանումների ամբողջ ընթացքում։

«Սիգուրնին պարզապես վերցրեց այդ դերը և ավելի երիտասարդ տեսք ստացավ: Նա ոչ մի պահ դուրս չեկավ Կիրիի կերպարից նկարահանումների ամբողջ ընթացքում»,- ասել է ռեժիսորը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։ «Ավատար 2»-ի գործողությունները կծավալվեն ջրի տակ.

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա