
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հետևյալ հայտարարությունն է տարածել․ ««Ալաշկերտի» կազմը համալրել է փորձառու սերբ կիսապաշտպան Մարկո Միլինկովիչը:
Միլինկովիչը հանդես է եկել Սերբիայի «Բորաց», Սլովակիայի «Կոշիցե» և «Սլովան» ակումբներում, իսկ նախորդ տարիներն անցկացրել է Թուրքիայի առաջնությունում` խաղալով նաև տեղի Բարձրագույն խմբի ակումբներում:
Պրոֆեսիոնալ կարիերայում Մարկո Միլինկովիչը անցկացրել է ավելի քան 400 հանդիպում`դառնալով 75 գոլի և 60 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ալաշկերտի» նորեկը ներկայացրել է Սերբիայի Ազգային (1 խաղ) և երիտասարդական (6 խաղ, 3 գոլ) հավաքականները:
Բարի գալուստ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔ, ՄԱՐԿՈ:
Շուտով կհայտարարենք նոր տրանսֆերների մասին»,- նշված է հրապարակման մեջ:
«Ալաշկերտը» մասնակցելու է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը, ընդգրկված լինելով A խմբում, ուժերը կչափի ավստրիական ԼԱՍԿ-ի, իսրայելական «Մաքաբի Թել-Ավիվի» ու ֆիննական ՀԻԿ-ի հետ:
«Մաքաբի Թել-Ավիվ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը փոխվել է