Logo

8 տարի անց Հայաստանը կրկին ոսկե մեդալ ունի ծանրամարտում. Աշխաբադ-2018-ի ամփոփումը

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 12.11.2018ՍՊՈՐՏ
Բացառիկ
Simon maritosyan 1 - 8 տարի անց Հայաստանը կրկին ոսկե մեդալ ունի ծանրամարտում. Աշխաբադ-2018-ի ամփոփումը

Աշ­խա­բա­դում կա­յա­ցած ծան­րա­մար­տի Աշ­խար­հի ա­ռաջ­նութ­յու­նն օ­լիմ­պիա­կան վար­կա­նի­շա­յին էր: ­Նաև դա էր պատ­ճա­ռը, որ մրցա­վայր էին ժա­մա­նել 100 երկր­նե­րի բո­լոր ու­ժե­ղա­գույն մար­զիկ­նե­րը: ­Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը մրցա­վայր էր մեկ­նել 8 ծան­րոր­դով: ­

Կանանց հավաքական

Մեր կա­նանց հա­վա­քա­կանն ա­մե­նաե­րի­տա­սարդ­նե­րից մեկն է աշ­խար­հում: Ա­ռա­ջա­տար­նե­րի՝ ­Նա­զիկ Ավ­դալ­յա­նի և Հ­ռիփ­սի­մե խուր­շուդ­յա­նի բա­ցա­կա­յութ­յամբ, դժվար է լուրջ խնդիր­ներ լու­ծել: ­Բայց 59 կգ ­քա­շա­յին Ի­զա­բե­լա ­Յայլ­յանն իր նվա­զա­գույն խնդի­րը լու­ծեց: Եր­կա­մար­տի 210 կգ­ արդ­յուն­քով նա գրա­վեց 9-րդ ­տե­ղը և ս­տա­ցավ վար­կա­նի­շա­յին միա­վոր:

Ըն­դա­մե­նը 16 տա­րե­կան ­Լիա­նա Գ­յուրջ­յա­նը հան­դես ե­կավ Բ խմբում: ­Նա ցույց տվեց եր­կա­մար­տի 195 կգ­ արդ­յունք և ­բա­վա­րար­վեց 19-րդ ­հո­րի­զո­նա­կա­նով: ­Լիա­նան այժմ նա­խա­պատ­րաստ­վե­լու է Աշ­խար­հի պա­տա­նե­կան ա­ռաջ­նութ­յա­նը:

­Մենք լուրջ ակն­կա­լիք­ներ ու­նեինք 81 կգ ­քա­շա­յին ­Տաթ­ևիկ ­Հա­կոբ­յա­նից: Ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ նա շատ լավ ե­լույթ էր ու­նե­ցել ­Լե­հաս­տա­նում կա­յա­ցած Եվ­րո­պա­յի ե­րի­տա­սար­դա­կան ա­ռաջ­նութ­յու­նում: ­Սա­կայն այն­տեղ նա հան­դես էր ե­կել ա­վե­լի բարձր քա­շա­յին կար­գում: ­Հա­վա­նա­բար հենց քաշ գցելն էլ խան­գա­րեց, և ­մե­դա­լի փո­խա­րեն մենք ու­նե­ցանք զրո:

­Գեր­ծանր քա­շա­յին Ար­փի­նե ­Դա­լա­լա­յանն էլ դեռ շատ ե­րի­տա­սարդ է՝ այդ քա­շում լուրջ արդ­յունք ցույց տա­լու հա­մար: ­Սա­կայն 19-ամ­յա մեր մար­զու­հին կա­րող է ու­նե­նալ լավ ա­պա­գա: Այս ան­գամ, եր­կա­մար­տի 239 կգ­ արդ­յուն­քով և ­հանգր­վա­նեց 18-րդ ­հո­րի­զո­նա­կա­նում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա