Logo

9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա Ուկրաինայից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.04.2021ՍՊՈՐՏ
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա Ուկրաինայից - 9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա Ուկրաինայից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:03

-

-

Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաջող ելույթները Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում՝ հաղորդում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան:

Մրցումային չորրորդ օրը հաղթանակ են տոնել ու քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել 57 կգ քաշայիններ Արթուր Գազապյանն ու Արթուր Բազեյանը:

Կիսաեզրափակիչում են նաև 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանը, Գուրգեն Մադոյանը և Արսեն Պողոսյանը։

Ապրիլի 3-ին կիսաեզրափակիչի ուղեգիր էին ապահովել նաև 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հանդես կգա եզրափակիչում, քանի որ նրա մրցակիցը քաշի հետ կապված խնդիր ուներ։

Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 5-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա