Logo

Լրտեսելու միջո՞ց. ԱՄՆ-ում ցանկանում են արգելել TikTok-ը

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:46 / 30.06.2022Լրահոս
TikTok-2022

ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի (FCC) ներկայացուցիչ Բեռնար Կարրն Apple-ին և Google-ին կոչ է արել հեռացնել TikTok-ը App Store-ից և Google Play-ից: Այդ մասին Կարրին հղումով գրում է CNBC-ն:

Կարրը որպես պատճառ է նշում այն, որ TikTok-ը գաղտնի տվյալներ է հավաքում օգտատերերի մասին և ուղարկում բոլոր նյութերը մայր ընկերությանը` Չինաստանում ByteDance-ին:

Կարրը Twitter-ում հրապարակել է նամակի պատճենը, որը նա ուղարկել է Apple-ի և Google-ի գործադիր տնօրեններ Թիմ Կուկին և Սունդար Պիչային:

«TikTok-ն այն չէ, ինչ թվում է առաջին հայացքից։ Սա պարզապես զվարճալի տեսանյութեր կամ մեմեր տարածելու հավելված չէ: Սա ոչխարի մորթով գայլ է։ Իր հիմքում TikTok-ը հսկողության բարդ գործիք է, որը հավաքում է մեծ քանակությամբ անձնական տվյալներ», - մեջբերում է CNBC-ն հանձնակատարի նամակից մի հատված:

Եթե Apple-ը և Google-ը չհեռացնեն հավելվածը, ապա մինչև հուլիսի 8-ը պետք է զեկուցեն իրենց որոշման պատճառների մասին։ Նշվում է, որ պատասխանում ՏՏ հսկաները պետք է նշեն, թե ինչու են ընդունելի համարում ԱՄՆ քաղաքացիների տվյալների գաղտնի հավաքագրումն ու դրանց Պեկին փոխանցումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա