Logo

«Ալիսան» սովորել է օգնել սմարթֆոնների և կենցաղային տեխնիկայի ընտրության հարցում

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:21 / 01.07.2022Լրահոս
Ալիսա-Яндекс

«Яндекс»-ը սովորեցրել է «Ալիսա»-ին օգնել սարքավորումների ընտրության հարցում։ Այն աշխատում է բրենդային որոնման մեջ, որտեղ օգնականը, երբ հարցնում են, օրինակ, «գնել սմարթֆոն», կտա մի քանի պետքական հարցեր, այնուհետև կառաջարկի առավել համապատասխան տարբերակների ցանկը:

«Яндекс»-ի հավելվածում և բրաուզերում կարող եք ձայնով պարզապես ասել «Ալիսա, օգնի՛ր ինձ ընտրել սմարթֆոն»: Որոնման գլխավոր էջում հայտնվել է համապատասխան բաժին՝ «Կօգնեմ ընտրել»։

Սարքերի ընտրության հարցում «Ալիսան» կտա կարճ և հասկանալի հարցեր, որոնք կհարցներ ձեզ կենցաղային տեխնիկայի խանութի խորհրդատուն, օրինակ՝ ինչպիսի՞ն պետք է լինի տեսախցիկը և այլն: Արդյունքում օգնականը կառաջարկի լավագույն տարբերակները՝ լուսանկարով, ապրանքի նկարագրությամբ և գնով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա