Logo

Amazon-ը հրապարակել է «Մատանիների տիրակալը» սերիալի անվանումը

Հեղինակ
tigran5
18:44 / 20.01.2022ՍՊՈՐՏ

matanineri tirakaly

Amazon-ի խոշոր բյուջետային շարքը՝ հիմնված Թոլքինի ստեղծագործության վրա, ստացել է պաշտոնական անվանում՝ «The Lord of the Rings: The Rings of Power»: Հայտնի են նաև սյուժեի մանրամասները:

Ինչպես հուշում է վերնագիրը, պատմությունը կկենտրոնանա «The Rings of Power»-ի սկզբնական ստեղծման վրա, որը Սաուրոնին թույլ տվեց խավարը տարածել Երկիր մոլորակով մեկ:

«The Rings of Power»-ը միավորում է երկրորդ դարաշրջանի բոլոր հիմնական պատմությունները. մատանիների կեղծումը, խավարի տիրակալ Սաուրոնի վերելքը, Նումենորի էպիկական պատմությունը և Էլֆերի ու մարդկանց վերջին դաշինքը», - իրենց հայտարարության մեջ ասել են հաղոդավարներ Ջոն Դ.Փեյնը և Պատրիկ Մակքեյը: «Մինչ այժմ հեռուստադիտողները դիտել են միայն «Մատանու» պատմությունը, բայց մինչ դրա հայտնվելը, շատերը կային… և մենք ոգևորված ենք կիսվել նրանց բոլորի էպիկական պատմությունով»:

Այսպիսով` լուրերը, թե հեռուստատեսային պրիքվելում Սաուրոն չի լինելու, հերքվում են։

Առաջին եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2022 թվականի սեպտեմբերի 2-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա