Logo

Վաճառքի է հանվում պատմության մեջ ամենամեծ ադամանդը՝ «Enigma»-ն

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:01 / 18.01.2022Լրահոս

 Enigma ադամանդ

Sotheby's աճուրդի տունն աճուրդի կհանի Enigma սև ադամանդը՝ 555.55 կարատ (մոտ 112 գրամ) քաշով հազվագյուտ քարը փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Դուբայում։

Ավելի քան 2 տասնամյակ ադամանդը մասնավոր հավաքածուում էր, ցուցահանդեսների չէր մասնակցում և բաց վաճառքի չէր հանվում։

«Առաջիկա աճուրդը եզակի հնարավորություն է ձեռք բերելու հազվագյուտ հրաշքը», - ասել է Sotheby's ոսկերչության մասնագետ Նիկիտա Բինանին:

Աճուրդի տունը պարզաբանել է, որ քարի սեփականատերը այն գնել է 1999 կամ 2000 թվականներին, իսկ ադամանդի քաշը կազմել է ավելի քան 800 կարատ։ Մշակման համար պահանջվել է մի քանի տարի։ Չնայած այն հանգամանքին, որ գոհարի չափերը նվազել են, այն շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ սև ադամանդը:

Sotheby's-ը հայտնում է, որ Enigma-ն աճուրդի կհանվի առանց պահուստային գնի. այն հասանելի կլինի ամենաբարձր գին առաջարկողին: Կրիպտոարժույթով վաճառք նույնպես կիրականացվի: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա