Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Ի՞նչ գրքեր են կարդում "And just like that" ... սերիալի հերոսուհիները

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությանը կարելի է վերաբերվել տարբեր մոտեցմամբ, բայց այն, որ սերիալը նկարահանված է մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ` փաստ է: Այսպիսով, Քերիի երկրպագուները նկատում են, որ նոր շարքում շատ գրքեր են հայտնվել. Քերին գրող է, իսկ գրականությունը նրա ուժեղ կողմն է։ Պարզվում է՝ Սառա Ջեսիկա Փարքերն անձամբ էր մասնակցել գրքերի ընտրության հարցում:

And just like that

Միայն Քերիի համար մոտ 120 գիրք է հավաքվել՝ նախընտրած ցուցակն անմիջապես ստանալով հենց Սառա Ջեսիկա Փարքերից:

Գրքերը «And Just Like That...»-ի այնքան կարևոր տարր էին, որ Instagram-ի պաշտոնական And Just Like That էջը պարունակում էր մի քանի վերնագիր, որոնք Փարքերն ընտրել էր Քերիի ընթերցանության ցուցակի համար:

Fight Night, Միրիամ Թեյվե

Fight Night

Գիրքը կարելի է տեսնել Քերիի պայուսակում, երբ նա սպասում է իր ֆիզիկական թերապիայի սեանսին: Fight Night-ը պատմություն է ուժեղ կանանց 3 սերունդների մասին, բայց կենտրոնանում է ամենաերիտասարդ հերոսուհու՝ 9-ամյա Սվիվի վրա, որը ոչ ավանդական կրթություն է ստանում իր տատիկից: Կարծես թե Փարքերը շատ էր ցանկանում այս գիրքը ներառել սերիալում, քանի որ կան լուսանկարներ, որոնք արվել են անցյալ տարի նկարահանումների ժամանակ, երբ հենց այս գիրքն էր հերոսուհու ձեռքին:

Rainbow Milk, Պոլ Մենդես

Rainbow Milk

Այս գիրքը Քերիի կողքին է՝ պիկնիկի սեղանի վրա, ընկերների հետ ճաշի ժամանակ: Պոլ Մենդեսի կիսակենսագրական պատմվածքն ուսումնասիրում է ռասայական և սեռական ինքնության թեմաները: Պատմությունը կենտրոնանում է 19-ամյա սևամորթ միասեռականի վրա, որը փախչում է տնից՝ իր համայնքի անդամների կողմից բացահայտվելուց հետո...

Who day was, Գաբրիել Կրաուզե

Who day was

Գաբրիել Կրաուզեն ծանր ճակատագրի արժանացած գրող է. Նա մեծացել է Լոնդոնում և փոքր տարիքից ներգրավված է եղել լոնդոնյան հանցավոր խմբավորումների մեջ։ Հենց այս անցյալի մասին է նա գրել իր դեբյուտային վեպում՝ «Ովքեր են նրանք»: Երիտասարդ գրողի վեպն առաջադրվել է Բուքերյան մրցանակի։ Հեղինակը շատ է զարմացել՝ տեսնելով, թե ինչպես է Քերին կարդում իր գիրքը շոուի ժամանակ: Նա իր թվիթերում գրել է.

«Ես նույնիսկ չգիտեի, որ դա իմ ցանկությունների ցուցակում է, մինչև դա տեղի ունեցավ…»:

The Nickel boys, Քոլսոն Ուայթհեդ

The Nickel boys

Մենք տեսնում ենք "The Nickel boys" գիրքը Քերիի մահճակալի վրա՝ 5-րդ դրվագում, երբ Միրանդան և Չե Դիասը սիրով են զբաղվում իր խոհանոցում: Սա Սառա Ջեսիկա Փարքերի ընտրած վեպերից մեկն է և պատմում է 2 տղայի մասին, որոնց ուղարկում են Դոզիեր՝ դժոխային ուսուցողական դպրոց 1960-ականների Ֆլորիդայում: Քոլսոն Ուայթհեդը վեպի համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի, իսկ Time-ն այն անվանել է տասնամյակի լավագույն գրքերից մեկը։

Swing time, Զադի Սմիթ

Swing time

Ժամանակակից գրականության հիթը՝ Զադի Սմիթի «Ճոճվող ժամանակը» վեպը, կարելի է տեսնել Քերիի գրապահարանում։ Swing Time-ն ուսումնասիրում է մշակութային յուրացման, ռասայի և ինքնության, ինչպես նաև մայր-դուստր հարաբերությունների թեմաները:

Quit Like A Woman, Հոլի Ուայթեքր 

Quit Like A Woman

Գիրք, որը Միրանդան հարբած վիճակում պատվիրում է Ամազոնից։ Այն ֆեմինիստական ​​մոտեցում է սթափության նկատմամբ, որը հատուկ նախագծված է օգնելու կանանց՝ դադարեցնել ալկոհոլը: Ի դեպ, մոդել Քրիսի Թեյգենն անցյալ տարի այս մեթոդով հաջողության է հասել իրական կյանքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

«Լիվերպուլի» երկրպագուների տպավորիչ պերֆորմանսը Փարիզում (տեսանյութ)

  • 23

ՊՍԺ-ն ամեն օր կապ է հաստատում Զիդանի հետ

  • 307

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին»

  • 49

«Ռոման» ցանկանում է աստղային ֆուտբոլիստի ձեռք բերել

  • 591

VBET ՀՊԼ. «Արարատ» - «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

  • 76

Քեյնը սեղանի ֆուտբոլ է խաղացել հայտնի դերասանի հետ (տեսանյութ)

  • 107

Զիդանն ասել է՝ ով է «Ռոլան Գարոսի» գլխավոր ֆավորիտը

  • 616

Ռոմանո. Պերիշիչը համաձայնության է հասել անգլիական ակումբի հետ

  • 407

VBET ՀՊԼ. «Ուրարտու» - «Վան». Մեկնարկային կազմեր

  • 64

VBET ՀՊԼ. Արդյունավետ ոչ-ոքի՝ «Ալաշկերտ» - «Փյունիկ» խաղում, «Նորավանքը» կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ

  • 192

Հայտնի է Խաչանովի մրցակիցը «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչում

  • 234

Կանտեն կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

  • 1096

Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

  • 386

Կոնտեն 6 տրանսֆեր է խնդրել՝ «Տոտենհեմն» ԱՊԼ-ի չեմպիոնության հավակնորդ դարձնելու համար

  • 845

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» - «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

  • 116

VBET ՀՊԼ. «Նորավանք» - ԲԿՄԱ. Մեկնարկային կազմեր

  • 86