Logo

Արաուխոն պատասխանել է «Բարսելոնայի» առաջարկին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:49 / 25.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մերժել է ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջին առաջարկը:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, երիտասարդ ուրուգվայցին առայժմ չի համաձայնվում նոր պայմանագիր կնքել՝ հույս ունենալով, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունն ավելի լավ առաջարկ կկատարի:

Նշվում է, որ կողմերը շարունակելու են բանակցել: Ակումբում մեծ հույսեր են կապում 22-ամյա ֆուտբոլիստի հետ ու մտադիր են շարունակել գործակցությունը:

Հիշեցնենք, որ Արաուխոյի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդն անցկացրել է 16 հանդիպում և խփել 2 գոլ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա