Logo

Աղբյուր. Աստղաբաշխական հրաժարագին. «Բարսելոնան» երկարաձգել է Արաուխոյի պայմանագրի ժամկետը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:33 / 21.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» երկարաձգել է Ռոնալդ Արաուխոյի պայմանագրի ժամկետը՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուրուգվայցու նոր համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը: Պաշտոնական հայտարարությունը լինելու է շուտով:

Նշվում է նաև, որ նոր պայմանագրով 23-ամյա պաշտպանի հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո: Արաուխոն «կապտանռնագույնների» առաջին թիմում ելույթները մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերին: Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում Ռոնալդն անցկացրել է 37 հանդիպում ու խփել 4 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա