Logo

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:03 / 21.01.2022Երաժիշտներ
kompozitor Arno Babajanyan

Arno Babajanyan

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում (ծնվել է հունվարի 21-ին, սակայն հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22՝ 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահվանից հետո, քանի որ հունվարի 21-ը հայտարարվել է ամենամյա սգո օր) : 

Հայրը՝ Հարություն Հակոբի Բաբաջանյանը, լինելով մաթեմատիկայի ուսուցիչ, նվագել է հայկական ժողովրդական տարբեր գործիքներ։ Կոմպոզիտորի մայրը՝ Արծվիկ Հովսեփի Հարությունյանը, եղել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա․ Գորկու անվան դպրոցում։

Վաղ մանկությունից Առնո Բաբաջանյանը աչքի է ընկել երաժշտական ունակություններով։ Երեք տարեկանում սկսել է նվագել իրենց տան հին ֆիսհարմոնիան։ 1926 թվականին նրա տաղանդը նկատել է Արամ Խաչատրյանը։

Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճի վրա մեծ ազդեցություն է ունեցել Արամ Խաչատրյանն ու Սերգեյ Ռախմանինովը։ 

Մրցանակներ և պարգևներ

  • Հայկական ԽՍՀ պետական մրցանակ (1967, 1983 (հետմահու),
  • Պրահայի երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի 5-րդ մրցանակ (1947) «Պրելյուդիա», «Վաղարշապատի պար» և «Տոկատա» դաշնամուրային պիեսների համար,
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (7 հուլիսի, 1956),
  • Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1962),
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971),
  • Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1951) «Հերոսական բալլադի» (1950) համար,
  • Լենինի շքանշան (22 հունվարի, 1981),
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (27 հունիսի, 1956),
  • Տոկիոյի համաշխարհային մրցանակաբաշխության առաջին մրցանակ (1973) «Чёртово колесо» երգի համար։

Բաբաջանյանը համաշխարհային համբավ է ձեռք բերել Ա.Հարությունյանի հետ ստեղծած երկու ստեղծագործությունների շնորհիվ՝ («Հայկական ռապսոդիա», «Տոնական»): Բաբաջանյանի ակադեմիական երաժշտության կատարողներից էին Ռոստրոպովիչը, Գիլելսը, Օիստրախը, Վլասենկոն, Տեր-Մերկերյանը, Խանջյանը և ուրիշներ։

Բացառիկ հաջողության են հասել համահեղինակներ Եվգենի Եվտուշենկոյի հետ գրված ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Վոզնեսենսկու հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» և Լեոնիդ Դերբենյովի հետ համատեղ գրված «Лучший город земли» երգերը:

ՀԽՍՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ - կոմպոզիտորը պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Ստալինի և ՀԽՍՀ երկու պետական ​​մրցանակների դափնեկիր է։

1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։ 

Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, թաղվել Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Նրա պատվին բացվել է հիշատակի հիմնադրամ, որն աջակցում է տաղանդավոր երաժիշտներին։

Առնո Բաբաջանյան. ԷԼԵԳԻԱ

Առնո Բաբաջանյան. Նոկտյուրն

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա