Logo

Հյուսիսլոնդոնյան դերբին հետաձգվեց

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:51 / 15.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Պրեմիեր լիգայի խորհուրդը բավարարել է «Արսենալի» խնդրանքը:

Հիշեցնենք, որ «զինագործները» խնդրել էին հետաձգել «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղը, քանի որ թիմի ֆուտբոլիստների քանակը թույլատրվածից քիչ է (13 խաղացող և 1 դարպասապահ):

Լոնդոնյան ակումբում նման իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, վնասվածքներով, ինչպես նաև ֆուտբոլիստներից մի քանիսի՝ Աֆրիկայի գավաթին մասնակցությամբ: 

Հիշեցնենք, որ բոլոր ակումբները հնարավորություն ունեն նման խնդրանքով դիմել Պրեմիեր լիգային, եթե խաղացողների բացակայության հիմնական պատճառը կորոնավիրուսն է:

Հավելենք, որ հյուսիսլոնդոնյան դերբին նշանակված էր հունվարի 16-ին՝ ժամը՝ 17:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա