Logo

BTS խմբի բրենդի սեփականատերը կորցրել է 1,7 միլիարդ դոլար՝ ընդմիջման մասին հայտարարությունից հետո

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:14 / 16.06.2022Երաժիշտներ
BTS

Hybe երաժշտական գործակալության շուկայական կապիտալիզացիան, որը ղեկավարում է BTS խմբի ապրանքանիշը, նվազել է 1,7 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ երեկ խմբի անդամները հայտարարեցին սոլո կարիերա սկսելու որոշման մասին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Համատեղ աշխատանքի ընդմիջման մասին երաժիշտները նախօրեին հայտնել էին BTS-ի յութուբյան էջում հրապարակված հոլովակում։ Մեկ օրվա ընթացքում տեսանյութն ունեցել է 13,6 միլիոն դիտում։ Խմբի անդամները պատմել են, որ ցանկանում են կենտրոնանալ սոլո նախագծերի վրա, սակայն խոստացել են վերադառնալ «նույնիսկ ավելի հասուն, քան հիմա են»:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, BTS-ի գործունեության դադարը մարքեթինգային հնարք է, որն ուղղված է «երկարաժամկետ հեռանկարում երկրպագուներ ներգրավելուն»:

Ընդմիջման մասին լուրերի ֆոնին Hybe-ի բաժնետոմսերն ընկել են 28%-ով՝ հասնելով ամենացածր մակարդակին՝ 2020 թվականին ընկերության՝ բորսայում հայտնվելուց ի վեր: Bloomberg-ի գնահատականով, եթե խումբը չվերսկսի համերգները 2022 թվականին, Hybe-ի շահույթը կնվազի 33%-ով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա